Տնտեսական21:32, 16 Փետրվար 2024
Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի մատակարարումը Հունգարիա կսկսվի ապրիլին

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիջյարտոն հայտարարել է, որ Ադրբեջանից Թուրքիայի տարածքով գազի մատակարարումները կսկսվեն ապրիլի սկզբին՝ նշելով, որ Թուրքիան առաջին անգամ գազ կարտահանի մի երկիր, որն իր անմիջական հարևանը չէ։
Անկարայում գտնվող Սիջյարտոն պատասխանել է ընթացիկ խնդիրների վերաբերյալ հարցերին և գնահատականներ տվել։
Խոսելով Թուրքիա-Հունգարիա տնտեսական և առևտրային համատեղ հանձնաժողովի (ETOK/JETCO) հանդիպման մասին՝ նա նշել է, որ այս հանդիպման նպատակն է համաձայնության գալ, թե ինչպես կարող են երկու երկրները տնտեսական և առևտրային համագործակցությունը տեղափոխել ավելի բարձր մակարդակ։
«Հաշվի առնելով մեր տնտեսության մեջ թուրք ներդրողների դերի աճը՝ մենք գոհ ենք գործերի ներկա վիճակից»,- նշել է Սիջյարտոն:
Սիջյարտոն հայտարարել է նաև, որ անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային 4.3 մլրդ դոլարի՝ ընդգծելով, որ իրենք պետք է տեսնեն, թե ինչպես կարող են հետագայում զարգացնել հարաբերությունները երկու երկրների միջև։
«Առաջին հերթին, Եվրամիությունում մեր նախագահության ընթացքում առաջիկա 6 ամսում մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու Թուրքիայի և ԵՄ մաքսային միության միջև համագործակցության արդիականացմանն ու ընդլայնմանը»,-նշել է հունգարացի բարձրաստիճան պաշտոնյան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |