Ռազմական16:00, 16 Փետրվար 2024
Ուկրաինան պատրաստվում է գնել թուրքական նոր սերնդի կործանիչներ
Ուկրաինան մտադիր է Թուրքայից գնել թուրքական 5-րդ սերնդի մարտական «KAAN» կործանիչները։ Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։
«Մենք ոչ միայն կգնենք, այլև կօգտագործենք դրանք։ Մենք գիտենք, թե որտեղ այդ ԱԹՍ-ներն օգտագործել»,- նշել է դեսպանը։
Բոդնարի խոսքերով՝ ուկրաինացի մասնագետներն աշխատում են թուրքական նոր կործանիչի համար շարժիչ ստեղծելու նախագծի շրջանակներում։
Բոդնարը պնդել է, որ ապագայում «KAAN»-ը կկարողանա շուկայում մրցել ամերիկյան հինգերորդ սերնդի կործանիչների հետ։
Նշենք, որ Թուրքիան տեղական արտադրության հինգերորդ սերնդի TF-X ինքնաթիռի կառուցման մասին առաջին անգամ հայտարարել էր 2011 թվականին։ Կործանիչի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատել են բրիտանական BAE-ն ու «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերությունը (TAI)։
«KAAN»-ի կործանիչի մարտավարատեխնիկական բնութագիրը, ըստ «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) պաշտոնական կայքի՝
առավելագույն բարձրությունը՝ - 16.8 կմ
առավելագույն արագությունը՝ - 2470 կմ/ժ
գործողության շառավիղը` - 1000 կմ
առավելագույն թռիչքային զանգվածը՝ - 27.200կգ
երկարությունը՝ 19 մ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |