Քաղաքական18:10, 19 Փետրվար 2024
Էրդողանը Ալիևի հետ հանդիպմանը խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից
![Էրդողանը Ալիևի հետ հանդիպմանը խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից](https://www.ermenihaber.am/news_images/90/268464_1/erdo_aliyev_ortak_bas_n_ekim_2021.jpg)
Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո մամուլի ասուլիս են տվել:
Ասուլիսի ընթացքում Էրդողանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման նպատակով երկու երկրների միջև սկսված գործընթացին:
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանում և աշխարհում խաղաղության հաստատման տեսանկյունից:
«Հավատում եմ, որ Հայաստանը երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի այս գործընթացը անհրաժեշտաբար կգնահատի»։
Ապա նաև ընդգծել է, որ այդ գործընթացում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին և շարունակում գործել նրա հետ միասին:
Բացի այդ Էրդողանը երրորդ երկրներին մեղադրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելու մեջ և նրանց կոչ արել նման քայլերի փոխարեն կառուցողական ներդրում ունենալ այդ հարցում:
Վերջում Էրդողանը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանին նախընթաց օրերին տեղի ունեցած միջադեպերն այլևս չեն կրկնվի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Հունաստանի վարչապետն ապրիլին կմեկնի Թուրքիա](https://www.ermenihaber.am/news_images/99/296585_2/894894.thumb.jpg)
Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
![Թուրքիան դեմ է Գազայի հարցով Թրամփի ծրագրին](https://www.ermenihaber.am/news_images/99/296575_2/sa.thumb.jpg)
Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն անհանգստացրել է Թուրքիային:
![Էրդողանի ու Սիրիայի նոր ղեկավարի հանդիպումը պատկերվել է ծաղրանկարով](https://www.ermenihaber.am/news_images/99/296576_2/143295.thumb.jpg)
Ծաղրանկարը վերաբերում է օդանավակայանում երկու առաջնորդների հանդիպմանը։
Ուղիղ խոսք
![Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն](https://www.ermenihaber.am/news_images/nophoto_image4.png)
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Փայլանը նշել էր, որ «Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանին երեքից հինգ տարի է հարկավոր դրան դիմակայելու համար»:
Պոլսահայ լրագրողի համոզմամբ՝ Անկարան հիմա վարում է այնպիսի քաղաքականություն, որը դադարել է Հայաստանը և հայկական ներկայությունը Թուրքիայում դիտել որպես սպառնալիք։
Ստորագրված արձանագրությունները ներառում են համատեղ ներդրումային և համագործակցության ծրագրեր:
Այդ գումարը նախատեսված է եղել Թուրքիայում առաջին «Akkuyu» ատոմակայանի համար, որը կառուցվում է «Ռոսատոմ»-ի նախագծով։
Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն անհանգստացրել է Թուրքիային:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |