Քաղաքական11:46, 21 Փետրվար 2024
Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 52 թեկնածու
Փետրվարի 20-ին ժամը 17:00-ին ավարտվել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում կուսակցություններին թեկնածուների ներկայացման համար տրամադրված ժամանակահատվածը:
Թեկնածուների հստակեցման գործընթացի արդյունքում պարզ է դարձել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուների քանակը: Ընդհանուր առմամբ այն 52-ն է:
Թեկնածուներից 22-ն առաջադրված է քաղաքական գործունեություն ծավալող տարբեր կուսակցություններից, իսկ 30-ն անկախ է:
Թուրքական մեդիայում շրջանառվում է հիմնականում երկու թեկնածուի հաղթանակի հավակնության մասին:
Առաջինը Թուրքիայում իշխող «Ազատություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից ձևավորված «Ժողովուրդ» (Cumhur)» դաշինքի թեկնածու Մուրադ Քուրումն է, իսկ մյուսը՝ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու, ներկայիս Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:
Այլ կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները ստորև.
1.«Լավ» կուսակցություն (İYİ) - Բուղրա Քավունջու
2.«Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) - Մերալ Դանըշ Բեշթաշ, Մուրադ Չեփնի
3.«Հաղթանակ» կուսակցություն (Zafer) - Ազմի Քարամահմութօղլու
4.«Ազգ» կուսակցություն (Millet) - Հասան Հյուսնյու Գյուներ
5.«Երջանկություն» կուսակցություն (Sedaat) և «Ապագա» - Բիրոլ Այդըն
6.«Լիբերալ ժողովրդավար» կուսացկություն (Liberal Demokrat) - Մերվե Քարաթաշ
7.«Հայրենիք» կուսակցություն (Memleket) - Բերք Հաջըգյուզելլեր
8.«Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն» (ԺԱԿ-Deva) - Իդրիս Շահին
9.«Արդարություն և Միություն» կուսակցության (Adalet Birlik) - Մուհարրեմ Մութլու
Անկախ թեկնածուներից որոշ անուններ ստորև.
Թայլան Յըլդըզ, Հյուլյա Քավուզլու Քարաման, Բիլեն Աքփընար, Իսհաք Աքբայ, Մերվե Քարաթաշ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |