Քաղաքական10:25, 21 Փետրվար 2024
Թուրքիայի և Ալբանիայի միջև համագործակցության 6 փաստաթուղթ է ստորագրվել

Փետրվարի 20-ին Թուրքիայի նախագահականում տեղի է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Բացի այդ երկու երկրների ղեկավարների գլխավորությամբ անցկացվել է Թուրքիա-Ալբանիա բարձր մակարդակի համագործակցության առաջին նիստը:
Նիստի ավարտին Ալբանիայի և Թուրքիայի միջև ստորագրվել է 6 համաձայնագիր:
Մասնավորապես թուրքական պետական «TRT» հեռուստաալիքի և Ալբանիայի Ռադիոյի և հեռուստատեսութան (RTSH) կազմակերպության միջև համագործակցության արձանագրություն է ստորագրվել: Փաստաթղթի տակ թուրքական կողմից իր ստորագրությունն է դրել TRT-ի գլխավոր տնօրեն Զահիդ Սոբաջըն:
Թուրքիայի նախագահականին կից գործ հանրային կապերի վարչության և Ալբանիայի նախագահականին կից գործող մեդիաինֆորմացիոն գործակալության միջև մեդիայի և կապի ոլորտում համագործակցության մասին փոխըմբըռնման հուշագիր է կնքվել: Այն ստորագրվել է Թուրքիայի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունի կողմից:
Թուրքիայի կառավարության և Ալբանիայի նախարարների խորհրդի միջև կնքվել է փոխըմբըռնման հուշագիր, որն առնչվում է անտառների և պահպանության տակ գտնվող շրջանների կայուն կառավարման ոլորտին: Հուշագիրը ստորագրել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն:
Ալբանիայի կառավարության և Թուրքիայի կառավարության միջև կնքվել է ռազմական միջավայրի մասին համաձայնագիր: Ստորագրվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի կողմից:
Թուրքիայի կառավարության և Ալբանիայի նախարարների խորհրդի միջև կնքվել է համաձայնագիր՝ կապված զարգացման համագործակցության և Ալբանիայում գտնվող թուրքական «TİKA» համագործակցության և կոորդինացման գործակալության վիճակի հետ:
Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայական փոփոխությունների նախարարության և Գերմանիայի Հանրապետության զբոսաշրջության և շրջակա միջավայրի նախարարության միջև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության մասին փոխըմբըռնման հուշագիր է կնքվել: Այն թուրքական կողմից ստորագրել է մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը:
Նշենք նաև, որ երկու երկրի միջև մեդիայի և կապի ոլորտում համագործակցության շուրջ ստորագրված փոխըմբըռնման հուշագրի կնքման մասին սոցիալական իր օգտահաշվում գրառում է կատարել Ֆահրեթին Ալթունը:
Նա նշել է, որ այն նպատակ ունի խթանելու հանրային դիվանագիտության, մեդիայի և հանրության տեղեկատվության ոլորտները:
«Մաղթում եմ հաջողություն նշված համաձայնագրին, որն ավելացնելու է մեր երկրների միջև մեդիայի և կապի ոլորտներում տեղեկատվության և փորձի փոխանակումը»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ Ալբանիայի վարչապետը փետրվարի 20-ին էր պաշտոնական այցով պատվիրակության հետ միասին այցելել Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |