Ռազմական14:50, 22 Փետրվար 2024
Բայրաքթար. «KAAN-ը ստեղծվել է՝ չնայած քաղաքական որոշ շրջանակների խոչընդոտներին»
Փետրվարի 22-ին Թուրքական «Baykar» ռազմարդյունաբերական ընկերության կենտրոնական խորհրդի նախագահ և տեխնոլոգիական բաժնի ղեկավար Սելչուք Բայրաքթարը X-ի (Twitter) իր միկրոբլոգում արած գրառմամբ անդրադարձել է տեղական արտադրության 5-րդ սերնդի առաջին «KAAN» կործանիչի հաջող մեկնարկային թռիչքին:
Բայրաքթարն այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել՝ տեղի ունեցածը որակելով պատմական:
«Երբ մեր սերունդները ետ հայացք նետեն այս ժամանակաշրջան՝ 2000-ական թվականներին ազգային տեխնոլոգիական քայլերի տեսլականով սկսված դարը հիշելու են որպես թուրքական ավիացիոն ոլորտի ոսկե դար»,-հավելել է նա:
Բացի այդ, ընկերության կենտրոնական խորհրդի նախագահն ընդգծել է, որ ավիացիոն ոսկե դարն իր հետքն է թողելու Թուրքիայի 2-րդ հարյուրամյակում:
Բայրաքթարը պնդել է նաև, որ այս հաջողությունը կարելի է եղել գրանցել չնայած որոշ քաղաքական օղակների կողմից առաջացված խոչընդոտներին:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին էր իրականացվել «KAAN»-ի առաջին թռիչքը, որի շնորհիվ Թուրքիան դասվել էր նմանատիպ կործանիչ ունեցող 5 երկրի շարքում
«KAAN»-ն արտադրվել է Թուրքիայի պաշտպանության նախարարության կոորդինացմամբ իրականացվող օդատիեզերական արդյունաբերության ծրագրերի շրջանակներում:
Կործանիչը թռիչքի նախապատրաստելու համար թուրք ինժեներներից պահանջվել է 11 ամիս:
Ինքնաթիռի լայնությունը (թևերի բացվածքով հաշվված) կազմում է 14, բարձրությունը՝ 6, իսկ երկարությունը՝ 21 մետր: Ունի 2 շարժիչ, մանևրելու բարձր կարողունակություն, ռադարներում ցածր տեսանելիություն, ներսում զենք տեղավորելու և էլեկտրամագնիսական ալիքներին հակազդելու հնարավորություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |