Քաղաքական13:43, 22 Փետրվար 2024
Թուրքական մեդիայում շրջանառվում է ԱՄՆ-ում Թուրքիայի նոր դեսպանի անունը

Թուրքական մեդիայում դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների վրա հիմնվելով՝ նշվում է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան է նշանակվելու ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սեդաթ Օնալը:
Ինչպես նաև այս պարագայում փոխվելու է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը:
Այդ պաշտոնը զբաղեցնելու է փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ահմեդ Յըլդըզը։
Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության` այդ մասին նրանց զանգահարել և հայտնել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրադ Մերջանը սոցցանցում արած գրառմամբ հունվարի 8-ին տեղեկացրել էր, որ հունվարի 12-ին լքելու էր իր պաշտոնը:
Որպես պատճառ Մերջանը նշել էր իր տարիքը՝ նա հունվարի 14-ից կենսաթոշակառուի կարգավիճակ էր ստանալու:
Թուրքական մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որոնց համաձայն՝ Թուրքիան իր նոր ներկայացուցչին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պատշոնում հաստատելու համար դիմում էր ուղարկել ԱՄՆ և սպասում էր պատասխանի:
ԱՄՆ-ում Թուրքիայի նոր դեսպանի մասին անձնական տվյալներ չէին հաղորդվում:
Մերջանն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |