Քաղաքական10:32, 22 Փետրվար 2024
Գազայում տիրող իրավիճակը՝ Ֆիդանի հանդիպումների օրակարգում
Փետրվարի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո Դե Ժանեյրոյում սկսված G20-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովին։
Ժողովի շրջանակներում Ֆիդանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Պաղեսիտնի Գազայի հատվածում տիրող իրավիճակին և քննարկել հնարավորինս կարճ ժամանակահատվածում հրադադարի հաստատման հարցը։
Բացի այդ, թուրք և ամերիկացի նախարարները մտքեր են փոխանակել Հյուսիսատլանտյան դաշինքում (ՆԱՏՕ) տեղի ունեցող զարգացումների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման նպատակով սկսված գործընթացի և այդ շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ։
Արտգործնախարարները քննարկել են նաև առաջիկայում սպասվող բարձր մակարդակի այցերի ժամանակահատվածի հետ կապված հարցեր։
Ֆիդանը Բրազիլիայում հանդիպում է ունեցել նաև եգիպտացի իր գործընկերոջ՝ Սամեհ Շուքրիի հետ։
Այս դեպքում կողմերը քննարկել են հարցեր, որոնք վերաբերել են վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Եգիպտոս կատարած այցի ընթացքում ստորագրված համատեղ հայտարարությունների շրջանակներում հարաբերությունների էլ ավելի խորացման նպատակով արվելիք քայլերին։
Օրակարգից անմասն չի մնացել նաև Գազայի հարցը։ Այս համատեքստում նախարարները մտքեր են փոխանակել այն անելիքների շուրջ, որոնք կարող են անել Գազայում տիրող իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։
Բացի այդ, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի և Լիբիայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։
Թուրքական մեդիա տիրությում տարածվող տեղեկության համաձայն՝ նախատեսվում է նաև, որ Շուքրին մասնակցելու է մարտի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում գումարվելիք «Անթալիայի դիվանագիտական ֆուրում»-ին և «Իսլամական համագործակցության կազմակերպության» ու «Արաբական լիգայի կոնտակտային խմբի» անդամների մասնակցությամբ տեղի ունենալիք Գազայի թեմայով պանելային քննարկմանը։
Թուրքիայի արտգործնախարարը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի և Բոլիվիայի (երկիր Հարավային Ամերիկայում) արտգործնախարարներ Անալենա Բերբոքի և Ջելինդա Սոսա Լունդայի հետ։
Բերբոքի հետ հանդիպման օրակարգում տեղ են գտել Թուրքիա-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու հարաբերություններին առնչվող այլ հարցեր։
Քննարկումներ են եղել նաև երկուստեք արվելիք քայլերի վերաբերյալ, որոնք կապված են Գազայում տիրող իրավիճակին վերջ տալու հետ։ Ֆիդանը ներկայացրել է այդ հարցում Թուրքիայի ունեցած դիրքորոշումները։
Իսկ Լունդայի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հատկապես, ռազմարդյունաբերության, առողջապահության և մշակույթի ոլորտներում առկա երկկողմ հարաբերությունների խորացմանը, ինչի շուրջ կողմերը եկել են համաձայնության։
Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ առևտրի ծավալներն ավելացնելու և Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում Յունուս Էմրեյի (թյուրք բանաստեղծ) անվան թյուրքական մշակույթի կենտրոնի ստեղծման նպատակով իրականացվող աշխատանքներին։
Թուրք նախարարը բոլիվիացի իր գործընկերոջ հետ ևս քննարկել է Գազայում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձ կատարել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող զարգացումներին։
Հիշեցնենք, որ նախքան հանդիպումը թուրքական լրատվականներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ֆիդանը ժողովին մասնակից պետությունների ներկայացուցիչների հետ մի շարք հանդիպումներ էր ունենալու և ներկայացնելու տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող զարգացումների շուրջ Թուրքիայի ունեցած դիրքորոշումները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |