Քաղաքական12:41, 23 Փետրվար 2024
Ֆիդանը շարունակում է Գազայի օրակարգով հանդիպումները

Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո Դե Ժանեյրոյում անցկացվող «G20-ի անդամ պետությունների արտգործնախարարների ժողովի» ընթացում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը խոսել է աշխարհում տեղի ունեցող զարգացումների շուրջ։
Մասնավորապես փետրվարի 22-ին նա ելույթ է ունեցել ժողովի շրջանակներում կազմակերպված «Համաշխարհային կառավարման ռեֆորմ» խորագրով նիստին:
Այնտեղ Ֆիդանն ուշադրություն է հրավիրել մի շարք հարցերում, մասնավորապես, Գազայի հարցում Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի (ՄԱԿ ԱԽ) կողմից դրսևորվող անգործության և այդպիսով ՄԱԿ ԱԽ-ի կողմից կառույցի հեղինակության արատավորման վրա:
Բացի այդ, թուրք նախարարը շարունակել է ժողովի շրջանակներում մի շարք երկրների ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումների շարքը:
Նա հանդիպել է ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Նշվում է, որ հանդիպման օրակարգում տեղ են գտել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգզացումները:
Ֆիդանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ընթացող պատերազում բոլոր կողմերի մասնակցությամբ դիվանագիտական լուծում կգտնվի:
Բացի այդ, հայտնել է, որ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում կայունության և բարօրության պահպանմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:
Անդրադարձ է կատարվել Պաղեստինի Գազայի հատվածում տիրող հումանիտար ճգնաժամին և դրա վերացման ուղղությամբ արվելիք հնարավոր քայլերին:
Ֆիդանն առանձնազրույց է ունեցել նաև Սաուդիան Արաբիայի արտգործնախարար Ֆայսալ Բին Ֆերհանի հետ:
Այս դեպքում ևս խոսվել է Գազայում տիրող իրավիճակից, ինչպես նաև քննարկվել է այդ տարածքում շտապ հրադադարի հաստատման և երկու երկրի ձևավորմամբ խնդիրը լուծելու համար տարածաշրջանային երկրների կողմից իրականացվելիք հնարավոր քայլերը:
Այս համատեքստում թուրք դիվանագետը կարևորել է մարտին Անթալիայում կայանալիք «Անթալիայի դիվանագիտական համաժողով»-ը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ տնտեսական հարաբերություններին և ռազմարդյունաբերական ոլորտում ունեցած համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի և մեքսիկացի իր գործընկերոջ՝ Ալիջիա Բարջենայի հետ:
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների հաամաձայն, Ֆիդանը հանդիպել է նաև Հարավային Աֆրիկայի միջազգային հարցերի և համագործակցության նախարար Նալեդի Փանդորի հետ:
Երկկողմ զրույցում Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան աջակցում Հարավային Աֆրիկայի կողմից Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ ներկայացված հայցը:
Բացի այդ, մտքեր են փոխանակվել 2024-ի ընթացքում Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի կողմից Թուրքիայի իրականացվելիք պաշտոնական այցի պատրաստություններին վերաբերող հարցերի շուրջ:
Վերոնշյալ թեմաներից զատ կողմերը խոսել են երկկողմ հարաբերություններին, տնտեսությանը, առևտրին և ահաբեկչության դեմ պայքարին առնչվող թեմաների մասին:
Հիշեցնենք, որ Ֆիդանը փետրվարի 21-ին ևս Գազայի օրակարգով մի շարք հանդիպումներ էր ունեցել՝ այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |