Ռազմական11:39, 26 Փետրվար 2024
Թուրքիան հետադիմում է պաշտպանական ոլորտի ֆինանսավորման հարցում
«Wisevoter» հետազոտական ընկերությունը հրապարակել է 2023-ին աշխարհում ամենամեծ ռազմական բյուջե ուենցող պետությունների ցանկը:
Թուրքիան զբաղեցրել է 23-րդ տեղը: Այդ երկրի պաշտպանական բյուջեն կազմել է 40 մլրդ դոլար, որից միայն 17-ը հատկացվել է ոստիկանությանը և ժանդարմերիային:
Ցանկում առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն (876.9 մլրդ դոլար), նրան հաջորդում է Չինաստանը (292 մլրդ դոլար), ապա՝ Ռուսաստանը (86.4 մլրդ դոլար):
Նշվում է, որ մինչ Թուրքիան շարունակում է հետադիմել նմանատիպ ցուցանիշներում, Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական երկրներ շարունակում են իրենց ներքին համախառն արդյունքից (ՀՆԱ) ավելի շատ գումար հատկացնել ռազմական ոլորտին:
Դեռևս 2015 թվականին Թուրքիան ներառվել էր ՆԱՏՕ-ի անդամ այն 4 երկրի շարքում, որոնք աչքի էին ընկել պաշտպանական ոլորտին հատկացրած գումարների նվազեցմամբ:
Արդեն 2016-ից մինչև 2020-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիան հիշյալ ոլորտին հատկացրել է իր ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) 2.4, 2021-ին 1.9, իսկ 2022-ին 1.2 տոկոսները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |