Քաղաքական12:08, 27 Փետրվար 2024
ԱԶԿ-ի մամուլի խոսնակը հայկական սփյուռքին մեղադրում է խաղաղ գործընթացը տապալելու մեջ
Փետրվարի 26-ին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը ելույթ է ունեցել կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում:
Նա անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացիներին: Մասնավորապես խոսել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներից:
«Անշուշտ մեծ զգայունությամբ ենք հետևում այն իրավիճակին, որն ի հայտ է եկել Ղարաբաղի (Լեռնային Ղարաբաղ) պատերազմից հետո: Այդ շրջանակում Հայաստանի հետ կարգավորման գործընթացը ևս փորձում ենք դինամիկ կերպով Ադրբեջանի հետ ներդաշնակեցված և համաձայնեցված առաջ մղել»,-ասել է նա, ապա նաև հավելել, որ որոշ արևմտյան պետություններ փորձում են սաբոտաժի ենթարկել այդ գործընթացը, ինչին էլ իբրև որպես հակազդման միջոց հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որն իր խոսքով, համաձայնեցված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ստեղծենք տարածաշրջանային երկրների մասնակցությամբ մի մեխանիզմ, որն ապահովելու է տարածաշրջանային քաղաքականությունը»,-նշել է Չելիքը։
Չելիքը Հայաստանին մեղադրել է նաև «ագրեսիվության» մեջ և նշել, որ Հայաստանին այդ մեխանիզմում պատրաստ են ներառել՝ եթե հրաժարվի դրանից:
Բացի այդ, նա նույնօրինակ գործողությունների մեջ մեղադրել է հայկական սփյուռքին՝ պնդելով, որ նրանք ևս մտադիր են խոչընդոտել այդ գործընթացը:
Թուրքիայում իշխող կուսակցության մամուլի խոսնակն այս ամենին զուգահեռ հայտարարել է, որ Հայաստանում կարգավորում իրականացնելու համար այժմ կամք է դրսևորվում, ապա նաև հայտարարել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել տարածաշրջանում վարվող խաղաղ դիվանագիտությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |