Տնտեսական16:32, 27 Փետրվար 2024
Թուրքիայի աշխատուժը որակապես անկում է ապրում

Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայում որակյալ աշխատուժի ճգնաժամ կա: Որպես աշխատուժի ճգնաժամի ձևավորման երկու լրջագույն պատճառ նշվում է ներքին աշխատուժի արտագաղթն ու Թուրքիայում անօրինական ներգաղթյալների աշխատանքի տեղավորվելը:
Բացի այդ ընդգծվում է, որ այդ ճգնաժամը չի ձևավորվում միայն անօրինական ներգաղթի կամ երկիրը լքելու հետևանքով: Այն ձևավորվում է նաև սեզոնային աշխատանքների պատճառով, երբ Թուրքիայի քաղաքացին գնում է արտերկիր, իսկ արտերկրացին՝ գալիս Թուրքիա:
Ինչպես հայտնում է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022-ին Թուրքիայում աշխատելու թույլտվություն ստացած օտարերկրացիների թիվը կազմել է շուրջ 213.000, որից միայն շուրջ 58.000-ը եղել է կին, իսկ շուրջ 155.000-ը տղամարդ: Օտարերկրացի աշխատողների մեջ ամենից շատը կազմել է սիրիացիների թիվաքանակը: Նրանց թիվն անցնում է 113.000-ը:
Սիրիացիներին հաջորդում են ռուսները (շուրջ 12.000) , ապա թուրքմենները (շուրջ 9.000):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |