Քաղաքական11:04, 27 Փետրվար 2024
Էրդողան. «Թուրքիան կենտրոնացած է ավելի շատ F-16-ի, քան F-35-ի վրա»
Փետրվարի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) «Նահանգների ընտրական գործերի ղեկավարների» ընդլայնված նիստում ունեցած ելույթից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանը, պատասխանելով շաբաթավերջին Անթալիայում մեկնարկելիք «Անթալիայի դիվանագիտական ֆուրում»-ի շրջանակներում Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ իր կողմից ձեռնարկվելիք դիվանագիտական միջոցառումներին, ասել է.
«Այնտեղի մասնակից առաջնորդների օրակարգում կա Ռուսաստան-Ուկրաինայի և Իսրայել-Պաղեստինի դեպքը: Սրանք այն հարցերն են, որոնք այնտեղ լրջորեն քննարկվելու են: Ղեկավարները, ովքեր մասնակցելու են, հաստատակամորեն խոսելու են այս հարցի վերաբերյալ: Մենք երկկողմ հանդիպումներում համառորեն խոսելու ենք դրանց շուրջ»:
Իսկ լրագրողի «Արդյո՞ք օրակարգում կա ԱՄՆ-ի կողմից F-16-երի մատակարարման ժամկետների հստակեցման հարցը: Ամերիկացի սենատորների հետ ևս հանդիպել եք: Այս քննարկումներն արդյո՞ք կբերի նրան, որ Թուրքիան վերադառնա F-35-ի ծրագրին» հարցին պատասխանել է հետևյալ կերպ.
«Մեր ներկայիս մտադրությունն ու ծրագիրը կենտրոնացած է F-16-ի վրա, քան F-35-ի: Եվ կոնգրեսի և սենատի հետ ունեցած հանդիպումներում քննարկել ենք, թե F-16-ի հետ կապված ինչ քայլեր կարող ենք անել: Մեր գործընկերների հետ ունեցած հանդիպումներում համառորեն անդրադառնում ենք այս հարցին, հետևողական ենք»:
Բացի այդ, Էրդողանին հարցրել են Իրաք հնարավոր կատարելիք այցի մասին, ինչին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահն ասել է. «Ընտրություններից հետո»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |