Քաղաքական15:14, 28 Փետրվար 2024
Լավրովը մեկնում է Թուրքիա՝ Անթալիայի դիվանագիտական համաժողովին մասնակցելու

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-ից 2-ը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի ամենամյա դիվանագիտական ֆորումին։ Այդ մասին մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
Հաղորդվում է, որ Լավրովը բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
«Այս հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին երկկողմ համագործակցության վիճակն ու դրանց հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ առևտուր, էներգետիկա, անվտանգություն, բանկային սեկտոր, զբոսաշրջություն և այլն»,- նշել է նա:
Բացի այդ, նախարարները կքննարկեն Ուկրաինայի, Անդրկովկասի, Սիրիայի ու Լիբիայի հարցերը։
Հիշեցնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով Թուրքիա կմեկնի նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |