Ռազմական17:43, 29 Փետրվար 2024
ԱՄՆ-ն F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ գրություն է ուղարկել Թուրքիա
ԱՄՆ-ն Թուրքիայի պաշտպանության նախարարություն է ուղարկել 40 նոր F-16 կործանիչի մատակարարման և Թուրքիայի սպառազինությունում առկա 79 միավոր F-16 կործանիչի արդիականացման վերաբերյալ գրություն: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը:
Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում մեկնարկել են կարիքների ուսումնասիրման և գնահատման աշխատանքները: Իսկ դրանց ավարտից հետո նախատեսվում է կողմերի հանդիպում, որտեղ էլ իրականացվելու են համատեղ ուսումնասիրման և գնահատման աշխատանքներ:
«Արժեքը կկազմվի ըստ ցանկի և ապրանքների: Այս համաձայնագրի ընդհանուր արժեքը պարզ կլինի, երբ վերջնական համաձայնության փուլ մտնենք: Արդյունաբերությունը և արդիականացման գործողությունները Թուրքիայում իրականացնելու վերաբերյալ մեր առաջարկն ուղարկվել է մեր ամերիկացի գործընկերներին»:
Բացի այդ Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ կապ ունեցող աղբյուրները տեղեկություններ են տրամադրել եվրոպական (իսպանական, անգլիական և գերմանական արտադրության) «Eurofighter Typhoon» կործանիչների գնման գործընթացի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ դրանց ձեռքբերման հարցում համատեղ արտադրող հանդիսացող մյուս երկրները Գերմանիայից դրական մոտեցում են ակնկալում:
«Մեծ Բրիտանիայի և արտադրող ընկերության ներկայացուցիչների հետ տեխնիկական հանդիպումները շարունակվելու են»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը փետրվարի 27-ին պաշտոնական այցով եղել էր Մեծ Բրիտանիայում:
Գյուլերը հանդիպում էր ունեցել Մեծ Բրիտանայի պաշտպանության նախարար Գրանդ Շափսի և գլխավոր շտաբի պետ, ծովակալ Դեյվիդ Ռադաքինի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |