Քաղաքական11:50, 29 Փետրվար 2024
Էրդողանի կոչը Ռուսաստանին և Ուկրաինային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ուկրաինա-հարավարևելյան Եվրոպա» գագաթնաժողովին ներկա չգտվնելու պատճառով փետրվարի 28-ին իր ելույթը պարունակող տեսահոլովակ է հրապարակել:
Էրդողանը ելույթում անդրադարձել է ռուս-ուկրաինական հետզհետե խորացող հակամարտությանը: Այդ համատեքստում նա պատրաստակամություն է հայտնել կողմերին Թուրքիայում բանակցային հարթակ տրամադրելու շուրջ:
«Խաղաղության կառուցման համար պատրաստ ենք կրկին բանակցային հարթակ ստեղծելու, այնպես, ինչպես ավելի վաղ արեցինք Ստամբուլում».-ասել է նա:
Ապա նաև հավելել, «Սևծովյան հացահատիկի նախաձեռնություն»-ը շարունակում է մնալ Թուրքիայի օրակարգում:
«Սակայն, կարիք կա կարգավորման, որը կապահովի Սև ծովում առևտրային նավերի համար նավիգացիոն անվտանգությունը»,-ընդգծել է Էրդողանը:
Բացի այդ նա կրկնել է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը՝ ի աջակցություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խաղաղության մասին 10 նախապայման պարունակող ծրագրի:
Նշենք, որ Էրդողանը իր չմեկնելը կապել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների հետ: Դրանք տեղի են ունենալու մարտին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |