Քաղաքական11:57, 01 Մարտ 2024
Եվրամիությունը կավելացնի ծառայողների թիվը Թուրքիա-Բուլղարիա սահմանին

Եվրամիության (ԵՄ) սահմանային արտաքիին անվտանգության հարցերով զբաղվող «Frontex» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիա-Բուլղարիա սահմանին ծառայություն իրականացնող անձնակազմի թիվը եռակի կավելանա:
Ըստ գործակալության՝ այդ քայլն արվում է Թուրքիայի տարածքից անօրինական ներգաղթը Եվրոպա կասեցնելու նպատակով:
Նշվում է, որ իսկույն նման որոշում է կայացվել, երբ Բուլղարիան մասնակիորեն միացել է ԵՄ շենգենյան գոտուն:
«Frontex»-ի տվյալների համաձայն՝ միայն 2023-ին Եվրոպայի տարածք անօրինական ճանապարհներով մուտք գործած մարդկանց թիվը հասել է 380.000-ի, ինչը 2016-ի միգրացիոն ճգնաժամից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է համարվել:
Բացի այդ ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ Եվրոպայում ապաստանահայցման դիմումների՝ Թուրքիայից ստացված քանակը մեծանում է:
Թուրքական մեդիայում նման որոշման մասին լուրերը հիմնականում ունեցել են հետևյալ վերնագիրը. «Մինչ թուրքերը փախչում են եվրոպա՝ Եվրամիությունը անձնակազմ է կուտակում Թուրքիայի հետ սահմանին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |