Քաղաքական15:09, 05 Մարտ 2024
Թուրքիան Իրաքի և Սիրիայի հետ սահմանին կսկսի նոր ռազմագործողություններ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մարտի 31-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո Թուրքիա-Իրաք և Թուրքիա-Սիրիա սահմաններին ռազմական գործողություններ են անցկացվելու:
Նա ընդգծել է, որ Իրաքի հետ իրենց սահմանն անվտանգային շրջանակի մեջ առնելու գործընթացը գրեթե ավարտին է հասցվել և արդեն ամռանն այդ թևում ունեցած անվտանգային խնդիրը տևական լուծում կգտնի:
Բացի այդ նշել է, որ Սիրիայի հետ սահմանի երկայնքով 30-40կմ խորության վրա անվտանգային միջանցք ստեղծելու մտադրությունն իրենց համար շարունակում է մնալ ակտուալ:
«Մեր կամքը ընդմիշտ է՝ Սիրիայի հետ սահմանների երկայնքով 30-40կմ խորությամբ անվանգային միջանցք ստեղծելու առումով: Մենք պատրաստվում ենք նոր մղձավանջներ ստեղծել նրանց համար, ովքեր մտածում են, որ հարավային սահմանների երկայնքով «Ահաբեկիչների բնատեղի»-ի (terörsitan) ստեղծմամբ Թուրքիային ծնկի կբերեն»,-ասել է նա:
Էրդողանը նաև սպառնալից կոչ է հնչեցրել Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ուժերի՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության» և «Քուրդիստանի հայրենասերների միության» հասցեին՝ հորդորելով «հարգել Թուրքիայի անվտանգային ռազմավարությունը»:
«Այլապես դուք կլինեք բոլոր այն լարվածությունների պատճառը, որոնք կծագեն»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |