16:58, 05 Մարտ 2024
Ստամբուլում ձերբակալվել է 7 անձ, որոնք կասկածվում են «MOSAD»-ի հետ համագործակցելու մեջ

Թուրքիայի ոստիկանության և հետախուզության աշխատակիցները Ստամբուլում ձերբակալել են 7 անձի, որոնք կասկածվում են Իսրայելի հետախուզական ծառայության (MOSAD) հետ համագործակցելու մեջ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան այդ մասին հայտնել է X սոցցանցում և հրապարակել հատուկ գործողության տեսանյութը։
Ձերբակալվածների թվում է նախկին պետծառայող, այժմ հատուկ գործերով խուզարկու Համզա Թուրհան Այբերքը։ Հետաքննության տվյալների համաձայն՝ նա իսրայելական հետախուզությանը տեղեկություններ է տրամադրել, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների մասին։
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) հայտնել է, որ նա վերապատրաստվել է «MOSAD»-ի կողմից Բելգրադում և վարձատրվել կրիպտոարժույթով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |