Միջազգային16:53, 06 Մարտ 2024
Թուրքիան 3-րդն է Գազային հումանիտար օգնության ցուցաբերած երկրների թվում

Իսրայելի պաշտպանության նախարարությանը կից գործող տարածքներում կառավարության գործունեության համակարգումն իրականացնող ստորաբաժանման կայքում հրապարակվել է այն երկրների ցանկը, որոնք արաբա-իսրայելական հակամարտության ընթացքում օգնություն են ուղարկել Գազա։
Նշվում է, որ Գազա ամենաշատ հումանիտար օգնություն ուղարկած երկրների թվում են Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Սաուդյան Արաբիան։
Մասնավորապես նշվում է, որ Գազային 25% օգնություն ուղարկվել է ԱՄԷ-ից, 20% Սաուդյան Արաբիայից,17% Թուրքիայից, 8% Կատարից և 3% Քուվեյթից։
Բացի հումանիտար օգնությունից Թուրքիան տրամադրում է նաև առողջապահական օգնություն և այդ շրջանակներում իրականացվել է տարհանման 8 գործողություն այն հիվանդների և վիրավորների համար, ովքեր չեն կարողացել շարունակել իրենց բուժումը Եգիպտոսի և Իսրայելի համակարգմամբ իրականացվող տարհանման գործընթացում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |