Ռազմական15:28, 11 Մարտ 2024
Թուրքիան զենքի արտահանմամբ աշխարհում 11-րդ տեղում է
Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտն ուսումնասիրություն է անցկացրել, որտեղ համեմատություններ են անցկացվել աշխարհում զենքի վաճառքի 2019-ին նախորդ 5 տարների և 2019-ին հաջորդող 5 տարիների միջև։
Ըստ հրապարակված զեկույցի՝ զենքի համաշխարհային առևտուրը նվազել է 3․3%-ով , իսկ վերջին 10 տարում Եվրոպա զենքի ներկրումը կրկնապատվել է։
Նշվում է, որ Ռուսաստանից զենքի արտահանումը կտրուկ նվազել է, իսկ ԱՄՆ-ինը և Ֆրանսիայինը՝ աճել։ Զենք արտահանող երկրների ցանկանում առաջին տեղում ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Ֆրանսիան, ՌԴ, Իտալիան, Հարավային Կորեան, Չինաստանը, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը։ Առաջին տասնյակը եզրափակում է Իսպանիան, իսկ 11-րդ տեղում Թուրքիան է, որը վերջին 5 տարվա համեմատությամբ զենքի վաճառքն ավելացրել է 106%-ով։
Նշվում է, որ Թուրքիան իր սպառազինության 15%-ն արտահանում է Արաբական Միացյալ Էմիրություններ, 13%-ը Կատար, իսկ 11%-ը Պակիստան։
Զեկույցում նաև նշվում է, որ Հնդկաստանը համարվում է զենքի խոշորագույն ներկրողն աշխարհում, իսկ Թուրքիան զբաղեցնում է 17-րդ տեղը ու հիմնականում զենք է գնում Իսպանիայից, Իտալիայից և ՌԴ-ից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուշագրավ է այն, որ զորավարժությունն անցկացվում է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ փետրվարին նախատեսված Անկարա այցից առաջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել հեռահար հրթիռների արտադրության ծրագրին:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Türk»-ին, որտեղ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Թուրքական «HSB» հետազոտական ընկերությունը հրապարակել է նախագահական ընտրությունների թեմայով 2025-ի առաջին սոցհարցման արդյունքները:
Համշխարհային առողջապահության կազմակերպության ներկայացուցչի խոսքով օգնությունը կազմել է 55 տոննա:
Բացի Հարավային Կովկոսում տիրող իրավիճակից, Ֆիդանը խոսել է նաև թուրք-իրանական հարաբերությունների մասին:
Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ծրագրում են օգնել Սիրիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |