Տարածաշրջան10:26, 12 Մարտ 2024
Սիրայում Թուրքիայի գործողությունները կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություններ
«Միացյալ ազգերի կազմակրեպության (ՄԱԿ) Սիրիայի հետաքննող հանձնաժողովը» հրապարակել է 2023-ի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Սիրայում տեղի ունեցած իրադարձություններն ամփոփող զեկույց:
Զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ի Ժնևի գրասենկյաում մամուլի ասուլիս է հրավիրվել, որի ընթացքում ելույթ է ունեցել հանձնաժողովի նախագահ Պաուլո Պինհեյրոն:
Նա նշել է, որ 2023-ի հոկտեմբերից ի վեր Սիրայում վերջին 4 տարվա ընթացքում գրանցված ամենաբախումնալից ժամանակահատվածն է եղել, ապա նաև ընդգծել, որ Սիրիայի տարածքներում տեղի ունեցող բախումները սահմանափակելու համար միջազգային ջանքեր են հարկավոր և հայտարարել, որ Սիրիայում տիրող իրավիճակով պայմանավորված հրատապ հրադադար հաստատելն անհրաժեշտություն է:
«Սիրիայի ժողովուրդը չի կարող դիմանալ այս ավերիչ և երկար տարիներ ձգվող պատերազմի ահագնացմանը»,-հավելել է նա:
Նշենք, որ զեկույցում մեծապես անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողություններին:
Ըստ այդմ՝ Թուրքիան հոկտեմբերից ի վեր «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (Սիրիայում գործող զորաջոկատ, որը բաղկացած է արաբական, քրդական ջոկատներից) դեմ մեծ թվով հարձակումներ է իրականացրել:
«Թուրքական օդային հարձակումները խախտել են մարդու միջազգային իրավունքը՝ շաբաթներով գրեթե 1 միլիոն մարդու զրկելով ջրից և էլեկտրականությունից: Քաղաքացիները, թիրախավորվելով, սպանվել են թուրքական անօդաչու թռչող սարքերի կողմից: Նմանատիպ հարձակումները կարող են դիտարկվել որպես պատերազմական հանցագործություններ»,-ասված է եղել զեկույցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |