Քաղաքական12:38, 13 Մարտ 2024
Էրդողանը 12 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ մեկնում է Իրաք
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 12 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ կմեկնի Իրաք։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը, ով այժմ գտնվում է Իրաքում։
«Վաղը մենք հանդիպումներ կունենանք Իրաքի ԱԳՆ մեր գործընկերների հետ, կքննարկենք երկկողմ հարաբերությունները։ Մենք կկազմակերպենք արտաքին գործերի նախարարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներ, որը տեղի կունենա տեսանելի ապագայում, ինչպես և մեր նախագահի այցն Իրաք»,- նշել է Յըլդըզը, տեղեկացնելով, որ Էրդողանի այցն Իրաք կկայանա մինչև ապրիլի վերջ։
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները վերջին օրերին շրջանառում են տեղեկատվություն, առ այն, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են նոր ռազմական գործողություն սկսել Իրաքի հյուսիսում՝ Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ։ Նշվում է, որ հենց այդ հարցն էլ քննարկվելու է Էրդողանի այցի ընթացքում։
Նշվում է նաև, որ 12 տարվա ընդմիջումից հետո սա կլինի Էրդողանի առաջին այցն Իրաք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
D-8-ի շրջանակներում Թուրքիայի նախագահը պակիստանցի, իրանցի և եգիպտոսցի իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Կողմերը վերահաստատել են, որ Սիրիայի վերակառուցումը երկու երկրների համար առաջնային խնդիր է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |