Քաղաքական11:07, 15 Մարտ 2024
ԱՄՆ-ն 23 մլրդ դոլարի F-16 կործանիչ է վաճառել Թուրքիային

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքն ամերիկյան «MSNBC» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է Թուրքիա-ԱՄՆ հարաբերություննին, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի և Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ իրականացվող հարձակումների համատեքստում Թուրքիայի պահվածքին:
Նա նշել է, որ Թուրքիան թե Ուկրաինայում և թե Պաղեստինի Գազայի հատվածում տեղի ունեցող պատերազմների ուղիղ կենտրոնում է:
«Նրանք էլ մեր պես աջակցում են այն լուծմանը, որը ենթադրում է երկու պետության ստեղծում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մենք միասին կաշխատենք: Եթե Թուրքիայի պես տարածաշրջանային ուժերն իրենց դերը չկատարեն, ապա Գազայում լուծման հասնելը դժվար կլինի»,-հավելել է դեսպանը:
Իսկ ռուս-ուկրաինական պատերազմին անդրադառնալով՝ Ֆլեյքն ասել է, որ Թուրքիայից Ուկրաինա մատակարարվող հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) շատ կարևոր դեր ունեն:
«Ռուսական ռազմանավերը Սև ծովից հեռու պահելու համար էլ (Թուրքիան) վկայակոչել է Մոնտրոյի կոնվենցիան (Մոնտրյոյի կոնվենցիան նեղուցների կարգավիճակի մասին)»,- ընդգծել է Ֆլեյքը:
Բացի այդ, հիշեցնելով Թուրքիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը, Թուրքիային համարել է դաշինքի անդամ պետությունների մեջ ամենաուժեղ ռազմաօդային ուժեր ունեցող երկրներից մեկը:
«ՆԱՏՕ-ում Թուրքիան մեզանից հետո ամենաուժեղ բանակն ունի»։
Իսկ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին անդրադառնալիս՝ դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև որոշակի խնդիրների առկայությունը, սակայն դրանք հետագայում լուծվել են:
«Ավելի ուշ ԱՄՆ Կոնգրեսը Թուրքիային 23 մլրդ դոլար ընդհանուր արժեքով F-16 կործանիչերի վաճառք իրականացրեց: Սա շատ կարևոր է Թուրքիայի հետ համատեղ աշխատելու կարողունակ վիճակում մնալու տեսանկյունից»,- եզրափակել է ամերիկացի դիվանագետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ վերականգնելով «առավելագույն ճնշման» քաղաքականությունը Իրանի դեմ:

Էքրեմ Իմամօղլուն պաշտոնապես ներկայացրել է առաջիկա նախագահական ընտրություններում որպես ԺՀԿ թեկնածու լինելու իր միջնորդությունը։

Թոմաս Օսովսկին հայտարարել է, որ կառույցը ձգտում է ամրապնդել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ ընդգծելով վիզայի հարցի լուծման անհրաժեշտությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ վերականգնելով «առավելագույն ճնշման» քաղաքականությունը Իրանի դեմ:
Ըստ ցուցանիշների՝ ամենաշատ թվով տուրիստներ եղել են Իրանից, Ռուսաստանից և Բուլղարիայից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |