Քաղաքական12:20, 19 Մարտ 2024
Թուրքիան վճռական է PKK-ի դեմ պայքարի հարցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «CNN Türk»-ի հետ զրույցում անդրադարձել է Իրաքի տարածքում գործող, իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ մղվող պայքարին:
Ֆիդանն ընդգծել է, որ տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով Թուրքիան կիրառելու է իր ունեցած արտաքին քաղաքական բոլոր մեխանիզմները:
«Տեսնում ենք, թե ինչպես է ահաբեկչության համար հող նախապատրաստվում, լուրջ անկայունություն կա: Թուրքիան ազգային մեխանիզմները կոորդինացված կերպով օգտագործելու հարցում վճռական է: Սա է մեր տեսլականը»,-ասել է նա:
Ֆիդանը ընդգծել է նաև, որ PKK-ի դեմ ռազմագործողությունները շարունակվելու են առանց ընդմիջումների:
«Դա իրականում PKK-ի դեմ ուղղված տարածքի փակման գործողություն է»,-հավելել է նա:
Բացի այդ, թուրք նախարարը հայտարարել է, որ ծրագրի համաձայն, որը կազմվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից երկար ժամանակ առաջ արձակված հրամանի հիման վրա, գործողությունները շարունակվելու են մինչև չվերանա «ահաբեկչության սպառնալիքը»:
«Մինչև որ ահաբեկչության սպառնալիքը չվերանա այս ռազմավարությունից ետ քայլ չի լինելու»,-հայտարարել է Ֆիդանը:
Ֆիդանը հայտնել է նաև, որ ապրիլին Էրդողանը պատրաստվում է մեկնել Իրաք, ինչի ընթացքում էլ նախատեսվում են քննարկումներ ահաբեկչության դեմ պայքարի շուրջ Իրաքի հետ համագործակցության վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |