Տնտեսական12:27, 21 Մարտ 2024
Թուրքիայի բանկերը սահմանափակում են համագործակցությունը ռուսական կազմակերպությունների հետ
Թուրքական բանկերը և ԱՄԷ-ի բանկերն ԱՄՆ-ի պատժամիջոցների վտանգի համատեքստում սահմանափակել են ռուսական ընկերությունների հետ իրենց համագործակցությունը։ Այդ մասին հայտնում են թուրքական մի շարք լրատվամիջոցներ՝ նշելով, որ այս Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների հետևանք են։
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ թուրքական իշխանամերձ «Hurriyet» թերթի տեղեկություններով՝ Թուրքիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են երկրորդային պատժամիջոցների պահպանման նոր մեխանիզմի շուրջ, որը կտարածվի Ռուսաստանի հետ համագործակցող ընկերությունների վրա։
Այդ պայմանավորվածության համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները Անկարային կտեղեկացնեն կասկած հարուցող ընկերությունների մասին: Թուրքիան պետք է հետաքննություն անցկացնի և արդյունքի մասին զեկուցի ԱՄՆ-ին, որից հետո «անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն»:
Ավելի վաղ Վաշինգտոնը երկրորդային պատժամիջոցներ էր սահմանել թուրքական ընկերությունների դեմ, որոնք կասկածվում են Ռուսաստանի հետ առևտրային գործունեություն ծավալելու մեջ՝ առանց այդ մասին Անկարային տեղեկացնելու:
Այժմ հարցի շուրջ ռուս-թուրքական բանակցություններ են ընթանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայից ԱՄՆ կատարված արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 1.26 մլրդ դոլարով՝ հասնելով 13.4 մլրդ դոլարի։
Տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։
2024 թվականի հունվար-նոյեմբերին հումքի հիմնական մատակարարը եղել է Բրազիլիան (4.64 մլն տոննա)։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Հաջողակ քաղաքական գործիչների շարքում 5.6 միավորով առաջին տեղում Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն է։
Պաշտոնական Անկարան մտադիր է Թրամփի կառավարման շրջանում լուծել 4 հիմնական հարց, որոնք չի հաջողել լուծել Ջո Բայդենի նախագահության շրջանում։
Զորավարժությանը ներգրավված են եղել 90 ռազմանավ և օդուժի 50 տեխնիկա և 20 հազարանոց զինանձնակազմ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը։
Ունալը զգուշացրել է, որ իրավիճակը կարող է հանգեցնել ներքին քաղաքական անկայունության և վնասել Թուրքիայի միջազգային դիրքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |