Տարածաշրջան10:56, 21 Մարտ 2024
Թուրքիան և Իրաքը համատեղ կպայքարեն PKK-ի դեմ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մարտի 20-ին Քահրամանմարաշի նահանգապետի հետ հանդիպումից հետո այցելել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ընտրատեղամաս, ապա պատասխանել լրագրողների հարցերին:
Գյուլերը պնդել է, որ Թուրքիայի մեծատեմպ զարգացումն անհանգստություն է պատճառում որոշ շրջանակների, որոնք էլ այդ գործընթացը խոչընդոտելու նպատակով օգտագործում են ահաբեկչությունը:
«Մենք 40 տարի է, ինչ պայքարում ենք PKK-ի դեմ (Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»/ՔԲԿ), սակայն 40 տարի Իրաքի իշխանությունները ոչ կարողանում էին նրանց կոչել ահաբեկչական կազմակերպություն, ոչ էլ կարողանում էին արգելել նրանց գործունեությունը: Իրենց երկրում նման կազմակերպություն գոյություն ունի, որը սակայն նրանց շատ չի անհանգստացնում»,-հավելել է նա:
Ապա նաև, անդրադառնալով 2023-ի դեկտեմբերին Անկարայում Իրաքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանը, ընդգծել է, որ այդ հարցին մեծ ուշադրություն է դարձվել:
«Իսկ երբ գնացինք Բաղդադ, Իրաքի իշխանություններն առաջին անգամ արգելեցին և նրանց ընդունեցին որպես ահաբեկչական կազմակերպություն: Սա մեր կողմից մեծ հավանության արժանացած բան է»,- ասել է նա:
Գյուլերը նաև հույս է հայտնել, որ ապագայում Իրաքի հետ միասին աշխատանքներ կտանեն այս ուղղությամբ և հայտարարել, որ Թուրքիա-Իրաք համատեղ գործողությունների կենտրոն են հիմնելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |