Քաղաքական17:46, 22 Մարտ 2024
Իսրայելին բարկացրել են Էրդողանի հակահրեական հայտարարությունները

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X-ում (Twitter) կատարած գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին:
«Ես կարգադրել եմ կանչել Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին, որպեսզի նրան խիստ նկատողություն հայտնեմ վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ Էրդողանի հնչեցրած խոսքերի և Նեթանյահուին Ալլահի մոտ ուղարկելու սպառնալիքների համար»-, գրել է Կացը:
Կացը նաև նշել է, որ թուրքական կողմն աջակցում է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանը և մարդկության դեմ իրականացրած վերջինիս հանցագործողություններին:
«Այդ իսկ պատճառով թուրքական իշխանություններն իրավունք չունեն հիշատակել Աստծուն: Լռե՛ք և ամաչե՛ք»,-հավելել է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նշենք, որ Էրդողանը վերջերս էր Կայսերի քաղաքում ունեցած նախընտրական հանրահավաքում խոսել Նեթանյահուի մասին:
Նա ասել էր. «Նեթանյահուին թողնում եմ Աստծու դատաստանին և հույս ունեմ, որ Իսրայելի վարչապետը կարժանանա երկնային պատժի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |