Քաղաքական10:08, 26 Մարտ 2024
Յաշար Գյուլեր. «Մեր երկրում հաստատվել է անվտանգ և խաղաղ միջավայր»

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի ռազմական գերատեսչության նախարար Յաշար Գյուլերը, գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրաքը և ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Քըրըքքալե քաղաքում հանդիպել են մահացած զինծառայողների ընտանիքների հետ:
Անցկացված ավանդական «Իֆթար» ծրագրի շրջանակներում ելույթ է ունեցել Գյուլերը, ով խոսել է երկրի անվտանգության նկատառումներով պայմանավորված զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունների մասին:
Իֆթար - ընթրիք Ռամադանի՝ իսլամում սուրբ ամիս համարվող ամսվա ընթացքում:
«Մեր երկրում ամբողջապես հաստատվել է անվտանգ և խաղաղ միջավայր»,-ասել է նա:
Բացի այդ, Գյուլերն ընդգծել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն շարունակում է հաջող իրականացնել թե՛ սահմանային անվտանգությունն ապահովելու գործընթացը, և թե՛ ահաբեկչության դեմ պայքարում իր առջև դրված առաջադրանքները:
«Մենք երկրի ներսում և սահմաններից դուրս իրականացվող արդյունավետ գործողություններով հասել ենք նրան, որ կազմակերպությունը (նկատի է առնվել «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» ՔԲԿ/PKK, որն իրենց կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն-խմբ.) կորցրել է իր գործելու կարողունակությունը»,-եզրափակել է թուրք նախարարը:
Ռազմական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նաև, որ նույն կերպ գործողություններ են կատարվում Թուրքիայի իրավունքներն ու շահերը պաշտպանելու ուղղությամբ թե՛ օդում, և թե՛ ցամաքում:
«Միաժամանակ մեր այս գործողություններով մի շարք տարածաշրջաններում մեծապես նպաստում ենք անվտանգությանը, խաղաղությանը և կայունությանը»,-ասել է նա:
Այս ամենին զուգահեռ, Գյուլերը խոսել է տեղական ռազմարդյունաբերության մասին, ընդգծելով, որ այն ավելացնում է թուրքական բանակի հնարավորությունները և դարձնում դրան ավելի կարողունակ:
«Այնպիսի պաշտպանական համակարգեր, ինչպիսիք են ինքնագնաց հաուբիցները, անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), հարվածային ԱԹՍ-ները, հակահարձակողական ԱԹՍ-ները, գրոհային ուղղաթիռները, ավիակիր «TCG Anadolu» նավը և հակաօդային համակարգերը, հասանելի են բանակին»,-հավելել է նա:
Ապա նաև հայտարարել, որ ռազմարդյունաբերական «Roketsan» ընկերության գործարանի կառուցմամբ Քըրըքքալեում հազարավոր մարդկանց համար նոր աշխատատեղեր կապահովվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |