Հասարակական13:04, 27 Մարտ 2024
Թուրքիան տարեց բնակչության ցուցանիշով աշխարհում 67-րդն է
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2023-ի տարիքային վիճակագրության տվյալները։ Ըստ հրապարակված տվյալների՝ Թուրքիայում արագորեն աճում է տարեց բնակչության թվաքականը։
Նշվում է, որ վերջին 5 տարիների ընթացքում 65 տարեկան և բարձր տարիքային խմբում նկատվել է 21․4% աճ և 2023-ին այն հասել է 8 մլն 722․000-ի։ Այս աճի հետ մեկտեղ տարեց բնակչությունը 2018-ին կազմել է 8․8%, իսկ 2023-ին՝ 10․2%։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում տարեց բնակչության մակարդակով 184 երկրների շարքում զբաղեցնում է 67-րդ տեղը։
Զեկույցում նաև տեղ են գտել կանխատեսումներ առաջիկա տասնամյակների վերաբերյալ,ըստ որոնց՝ տարեց բնակչության մակարդակը 2030-ին կահասնի 12․9%-ի, 2040-ին՝ 16․3%-ի, 2080-ին՝ 25․6%-ի։
Նշվում է, որ բնակչության տարիքային կառուցվածքի փոփոխություններից է նաև միջին տարիքի աճը։ 2018-ին միջին տարիքը կազմել է 32%, իսկ 2023-ին հասել է 34%-ի դրանով իսկ երևում է, որ Թուրքիայի բնակչությունը ունի ծերացման միտում։
Տարեց բնակչության աճին զուգահեռ աճում է նաև տարեցների կախվածության գործակիցը։ Այս ցուցանիշը ներկայացնում է աշխատունակ տարիքի հարյուր մարդու հաշվով տարեցների թիվը, որը 2018-ին կազմել է 12․9%, իսկ 2023-ին՝ 15%։
Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի Սինոպ քաղաքը համարվում է տարեց բնակչության ամենաբարձր ցուցանիշ ունեցող քաղաքը, այդ ցուցանիշը անտեղ կազմել է 20%, իսկ տարեց բնակչության ամենացածր ցուցանիշ ունեցող քաղաքը 3․5%-ով համարվել է Շըրնաքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |