Հարցազրույց18:25, 28 Մարտ 2024
Քուրդ լրագրող․ «Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները կարող են լինել Էրդողանի վերջին ընտրությունները» (Մաս I)
Թուրքիայում մոտավորապես 61 միլիոն ընտրող մարտի 31-ին կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։ Ո՞ր կուսակցությունը կհաղթի ընտրություններում։ Ինչպիսի՞ մթնոլորտում է տեղի ունենում նախտնտրական քարոզարշավը Թուրքիայում։ Քուրդ ընտրողները ո՞ր կուսակցությանը իրենց ձայնը կտան։ Ինչպիսի՞ն կլինի ընտրությունների արդյունքը։ Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ընտրական գործընթացին և իր կանխատեսումները ներկայացրել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Համառոտ կենսագրական
Սերդար Ալթանը Տիգրիս-Եփրատ լրագրողների միության համանախագահն է։ Եղել է Թուրքիայում ընդդիմադիր «Özgür Gündem» լրատվականի խմբագիրը։ 2015 թվականից աշխատել է որպես հաղորդավար աշխատել է Van TV-ում։ Թղթակցել է մի շարք ընդդիմադիր թերթերի, որոնք կամայականորեն փակվել են իշխանությունների որոշումով։ 2022 թվականի հունիսի 8-ին ազատազրկման էր դատապարտվել։ Նա մեղադրվում էր ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեջ։ 2023 թվականի հուլիսի 12-ին դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել։
- Էրդողանի համար ի՞նչ նշանակություն ունի նախընտրական քարոզարշավը, որոնց անձամբ մասնակցում է։ Ըստ Ձեզ, սա կարո՞ղ է լինել Էրդողանի վերջին ընտրությունը ԱԶԿ-ի նախագահի և Թուրքիայի նախագահի պաշտոնում։
- ԱԶԿ-ի (Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն -AKP-խմբ․) կառավարությունը՝ Էրդողանի գլխավորությամբ, ներկայումս քաղաքական լուրջ ճգնաժամեր է ապրում։ Ներկայիս խորացող տնտեսական ճգնաժամը, քաղաքականության մեջ առկա փակուղին և հակաժողովրդավարական գործելակերպի հետզհետե աճը ի ցույց են դնում ճգնաժամերի ծավալը։ Իհարկե, այս իրավիճակը կարևոր հուշումներ է տալիս Էրդողանի կառավարության ապագայի մասին։ Այդ իսկ պատճառով Էրդողանի կառավարությունը ուղիներ է փնտրում փակուղուց դուրս գալու համար, որի մեջ գտնվում է։ Այլ կերպ ասած՝ շնչառական ուղիների փնտրտուքի մեջ է։
Իհարկե, նման իրավիճակում էլ ավելի մեծ նշանակություն են ստանում մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունները, քանզի Էրդողանը ցանկանում է այս ընտրություններից ստացած արդյունքներով լուծում գտնել իր արյան կորստի համար։ Բայց նա գիտակցում է, որ դա հեշտ չէ։ Ինչու՞։ Որովհետև Էրդողանը նախ մեկ առ մեկ օգտագործեց իր բոլոր ընկերներին, որոնց հետ իր քաղաքական կյանքը երկարացնելու համար ճանապարհ էր ընկել, իսկ հետո չվարանեց նրանց լիկվիդացնել։ Սա Էրդողանին մենակություն բերեց։ Նա տեղյակ է, որ իր ստեղծած դաշինքները չեն կարող կանխել արյան կորուստը։ Ուստի նա հերթական անգամ իրեն դրել է նախընտրական քարոզարշավի առանցքում՝ ասելով, որ «գործն ինձ է հասել»:
Նա շատ լավ գիտի, որ իր կուսակցությունը կործանման եզրին է, և եթե ԱԶԿ-ն փլուզվի, նոր գործընթաց կսկսվի իրենց դեմ։ Ավելին, ԱԶԿ-ն ներկայում իր շնորհիվ է գործում։ Այդ իսկ պատճառով նա անձամբ է ընտրական գործունեությունն իրականացնում՝ դրանք ռիսկի չդիմելու համար։ Չնայած առողջական խնդիրներին՝ նա հանրահավաքներ և նախընտրական քարոզարշավներ է ղեկավարում։ Իհարկե, Էրդողանը դա անելիս հաշվարկում է նաև հետևանքները։ Այն ունի համակարգ, որը շատ լավ է տիրապետում ընկալման կառավարմանը: Նա փորձում է դա անել «սա իմ վերջին ընտրությունն է» դիսկուրսի հիման վրա։
Իհարկե, հնարավոր է, որ այս ընտրությունները լինեն վերջինը, քանի որ մենք գիտենք, որ Էրդողանը վերջին շրջանում լուրջ առողջական խնդիրներ ունի։ Նկատի ունենալով նրա առողջական խնդիրները՝ մեծ տեղ է գրավում այն միտքը, որ սա իսկապես կարող է լինել Էրդողանի վերջին ընտրությունները։ Սակայն այս իրողությունը Էրդողանի «իմ վերջին ընտրությունները» դիսկուրսի հիմքում ընկած չէ։ Էրդողանը այս դիսկուրսի միջոցով փորձում է մանիպուլյացիայի ենթարկել ընտրողներին։ Իրականում, սա առաջին անգամը չէ, որ Էրդողանը օգտագործում է սա (մանիպուլյացիան -խմբ․)։ Նա նախկինում էլ նմանատիպ հռետորաբանությամբ փորձել էր ընտրական գործընթացներ իրականացնել։ Կարճ ասած՝ այո, այս ընտրությունները կարող են լինել Էրդողանի վերջին ընտրությունները։ Բայց իմ կարծիքով, դա կարող է լինել Էրդողանի վերջին ընտրությունները, ոչ թե առողջական, այլ քաղաքական առումով։ Որովհետև ԱԶԿ-ի իշխանության համար փլուզումն անխուսափելի է։
- Ի՞նչ մթնոլորտում է Թուրքիան գնում ընտրությունների։
- Թուրքիան, որը մայիսի ընտրություններից հետո կրկին ընտրեց Էրդողանի վարչակազմը, ընտրությունների է գնում շատ ջերմ մթնոլորտում։ Միևնույն ժամանակ նույնքան լարված շրջանում են տեղի ունենում ՏԻՄ ընտրությունները․ մի կողմից՝ տնտեսական ճգնաժամն ու ժողովրդի աղքատացմանը տանող քաղաքականությունը, մյուս կողմից՝ ԱԶԿ-ի (Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն -AKP-խմբ․) և ԱՇԿ-ի ( ազգայնական ուղղվածության «Ազգայնական շարժում» կուսակցության-MHP-խմբ․) կառավարության պատերազմական քաղաքականությունը։ Հատկապես Քուրդիստանի Հարավային և Ռոժավայի (Հյուսիսային և Արևելյան Սիրիա-խմբ.) շրջանների վրա հարձակումներն ավելի են լարում մթնոլորտը։ Բացի այդ, ընտրությունների մթնոլորտի վրա բացասաբար են անդրադառնում նաև թուրքական Քուրդիստանում (ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավային և հարավարևելյան շրջանները - խմբ․) քրդերի նկատմամբ կիրառվող ճնշող քաղաքականությունը, ժողովրդավարական ինստիտուտներն ու կազմակերպությունները չեզոքացնելու փորձերը, մամուլի ազատությունը ոտնահարելը և երկիրն ամբողջությամբ անչշացնելու ջանքերը։
Մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունները, անկասկած, ունեն երկու կիզակետ. Մեկն այն է, թե ինչպիսի արդյունք կլինի Ստամբուլում և Անկարայում։ Հատկապես այս ընտրություններում բոլոր հայացքները, ինչպես միշտ, դեպի Ստամբուլն են։ Ստամբուլը, որն այսօր գտնվում է Թուրքիայի քաղաքական և տնտեսական գործունեության կենտրոնում, հետագա գործընթացների առանցքային կետն է։ «Սուլեյմանը նա է, ում մոտ է կնիքը» ասացվածքի «կնիքը» Ստամբուլն է։ Այդ իսկ պատճառով Էրդողանը առանձնահատուկ նշանակություն է տալիս Ստամբուլին։ Ստամբուլը հաղթելը նշանակում է զգալիորեն իշխանության թարմացում և նոր գործընթացի վերագործարկում, որը կսկսվի Էրդողանի կառավարության համար: Այնուամենայնիվ, Մուրադ Քուրումի թեկնածությունն (Ստամբուլում իշխող ուժի թեկնածու- խմբ․) ընդդեմ Էքրեմ Իմամօղլուի առաջադրումը կարծես թե փոքր-ինչ թուլացնում է Ստամբուլը վերագրավելու Էրդողանի հավակնությունը։ Քանի որ Մուրադ Քուրումը նախարարի պաշտոնավարման ընթացքում իր գործողություններով լավ հետք չի թողել հասարակության հիշողության մեջ։
Ընտրությունների 2-րդ առանցքային կետը Քուրդիստանի (Թուրքիայի Հանրապետության արևելյան և հարավ-արևելյան շրջաններ - խմբ.) քաղաքների ընտրություններն են և «դրածոների քաղաքականությունը...» (Քայյում (խոսակցական՝ քայյըմ) են անվանում քրդաբնակ շրջանների քաղքապետերին փոխարինած հատուկ պաշտոնյաններին, որոնք նշանակվել են Անկարայից)։ Քրդական քաղաքներում իրականացվող դրածոների քաղաքականությունը ներկայումս օրակարգային հիմնական թեմաներից է։ «Դրածոյի» որոշումը, որն ուղղակիորեն ուղղված է քուրդ ժողովրդի կամքին, դե ֆակտո իրականացվում է 2016 թվականից, և դա լուրջ բանավեճերի տեղիք է տվել։ Պաշտոնը ստանձնելուն պես կատարված գործողություններն ամփոփում են դրածոների նշանակման նպատակը։ Դրածոները, որոնք թիրախ են դարձրել քրդական մշակույթը, լեզուն և արվեստը, դադարեցրել են նաև HDP-ի («Ժողովրդադեմոկրատական» կուսակցություն-խմբ․) բոլոր նախագծերը, որոնք հիմնված են քուրդ ժողովրդին ծառայելու վրա։ Փոխարենը թալանի ու կոռուպցիայի համակարգ է կառուցվել դրածոների ձեռքով։ Իհարկե, այս իրավիճակը քուրդ ժողովրդի համար ավելի կարևոր է դարձրել մարտի 31-ի ընտրությունները։ Քուրդ ժողովրդի համար այս ընտրությունները դարձել են դրածոների ռեժիմին արձագանքելու գործընթաց։ Այդ իսկ պատճառով մարտի 31-ի ընտրությունները առանձնահատուկ նշանակություն ունեն քրդական (քրդաբնակ-խմբ․) քաղաքներում, ինչպես Ստամբուլում և Անկարայում։
Քրդերը ներկայումս մեծ խանդավառությամբ շարունակում են իրենց նախընտրական քարոզարշավը բոլոր կենտրոններում՝ իրենց առաջադրած թեկնածուներով համանախագահական համակարգի միջոցով։ Անկասկած, այս ոգևորության հիմքը կամքի յուրացման նկատմամբ զայրույթն է և դրանց պատասխանելու փնտրտուքն է։ Այս փնտրտուքը որոշիչ է լինելու նաև քաղաքականության ապագայի համար։ Քրդական (քրդաբնակ-խմբ․) քաղաքներում Էրդողանի կառավարության հնարավոր պարտությունը նոր ժամանակաշրջանում կձևավորի թուրքական քաղաքականությունը։ Սա հասկանում է նաև Էրդողանը։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հարցազրույցում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումն ունի սկզբունքային կարևորություն հետևյալ նպատակների համար.
1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը Արցախյան հարցի, Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտարի ճգնաժամի նկատմամբ։
2. Ներկայացնել մեր լսարանին Թուրքիայում հակահայկական տրամադրությունների դինամիկան։
3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։
4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |