Քաղաքական14:29, 29 Մարտ 2024
Քուրումն ու Իմամօղլուն շարունակում են վիրավորանքներ հնչեցնել միմյանց հասցեին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Մուրադ Քուրումը թուրքական «A Haber» հեռուստաալիքի ուղիղ եթերում խոսել է ընտրական տրամադրություններից:
Նա հայտարարել է, որ իրենք, նկատի ունենալով ԱԶԿ-ն, 16 մլն ստամբուլցիների քվեի պահանջատերերն են և դրան հապատասխան են գործելու:
«Աշխատելու ենք այդ ընկալմամբ»,-հավելել է նա:
Բացի այդ, Քուրումն արձագանքել է օրերս Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Ստամբուլի ներկայիս քաղաքապետ և թեկնածու Էքրեմ Իմամօղլուի իր և նախարարների հասցեին հնչեցրած խոսքերին:
«Մենք աշխտատում ենք գետնի վրա: Ես բոլոր մեր նախարարների հետ միասին եմ աշխատել, այդ նախարարներն այսօր իմ հետ միասին կիսում են իրենց մտքերը հանրության հետ, ինչու՞ է դա քեզ անհանգստացնում»,-ասել է նա:
Ապա նաև, հիշեցնելով Էլազըղ նահանգում 2020-ի փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի բովում Իմամօղլուի կատարած աշխատանքը, ասել.
«Ասում էին «ԺՀԿ-ական քաղաքապետը եկավ»: Որքանով որ ես հասկանում եմ, մի քանի նկար անելուց հետո, գուցե հենց Էրզրումում, գնացին դահուկ քշելու, իսկ մենք մեր քաղաքացուն տված խոստումը պահելու համար օրեր շարունակ աշխատեցինք գետնի վրա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հետ հարցուպատասխանի ըթացքում էր Իմամօղլուն, արձագանքելով Քուրումի իր հասցեին հնչեցրած վիրավորանքին, մի շարք նախարարների մեղադրել սեփական պարտականությունները չիրականացնելու և դրա փոխարեն ԱԶԿ-ին նախընտարական արշավում աջակցելու մեջ:
Իսկ, դիմելով Քուրումին, վստահեցրել, որ ընտրություններում պարտություն կրելուց հետո, ամեն անգամ կոլոլակ (Քյոֆթե-մսից պատրաստված ուտելիք) ուտելիս, հիշելու է մարտի 31-ը՝ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները:
Քուրումն Իմամօղլուի մասին, ասել էր, որ նա նույնիսկ չի կարողանում նախարարության դռներից ներս մտնել նման արժանիքներից զուրկ լինելու պատճառով:
«Նրան ճանաչում են կոլոլակ պատրաստող»,-հավելել էր նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |