Հարցազրույց10:06, 29 Մարտ 2024
Քուրդ լրագրող. «Էրդողանի կուսակցությունը փլուզման գործընթաց է ապրում» (ՄԱՍ II)
Թուրքիայում մոտավորապես 61 միլիոն ընտրող մարտի 31-ին կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։ Ո՞ր կուսակցությունը կհաղթի ընտրություններում։ Ինչպիսի՞ մթնոլորտում է տեղի ունենում նախտնտրական քարոզարշավը Թուրքիայում։ Քուրդ ընտրողները ո՞ր կուսակցությանը իրենց ձայնը կտան։ Ինչպիսի՞ն կլինի ընտրությունների արդյունքը։ Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ընտրական գործընթացին և իր կանխատեսումները ներկայացրել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Համառոտ կենսագրական
Սերդար Ալթանը Տիգրիս-Եփրատ լրագրողների միության համանախագահն է։ Եղել է Թուրքիայում ընդդիմադիր «Özgür Gündem» լրատվականի խմբագիրը։ 2015 թվականից աշխատել է որպես հաղորդավար աշխատել է Van TV-ում։ Թղթակցել է մի շարք ընդդիմադիր թերթերի, որոնք կամայականորեն փակվել են իշխանությունների որոշումով։ 2022 թվականի հունիսի 8-ին ազատազրկման էր դատապարտվել։ Նա մեղադրվում էր ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեջ։ 2023 թվականի հուլիսի 12-ին դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել։
-Քուրդ ընտրողները ամենից շատ ո՞ր կուսակցությանն են իրենց ձայնը տալու: Մասնավորապես Ստամբուլի քուրդ ընտրողները ո՞ր թեկնածուին են աջակցելու։
- Դրածոների (Քայյում (խոսակցական՝ քայյըմ) են անվանում քրդաբնակ շրջանների քաղքապետերին փոխարինած հատուկ պաշտոնյաններին, որոնք նշանակվել են Անկարայից - խմբ․) քաղաքականությունը էլ ավելի ամրապնդեց քուրդ ժողովրդի վճռականությունը՝ գնալու ընտրությունների: Իհարկե, այս որոշման հասցեն DEM (Թուրքիայում ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարություն» կուսակցություն-խմբ․) կուսակցությունն է։ DEM կուսակցությունը, որը շարունակում է HDP-ի (ընդդիմադիր, քրդամետ «Ժողովրդադեմոկրատական կուսակցություն- ԺԴԿ- խմբ․) ավանդույթը, որի կամքը յուրացրել են դրածոները, մարտի 31-ի ընտրություններում լինելու է քուրդ ժողովրդի քաղաքական ներկայացուցիչը, թեև ոչ ամբողջությամբ։ DEM կուսակցության շուրջ համախմբված միլիոնավոր քրդեր այսօր դաշտում ակտիվորեն մասնակցում են նախընտրական աշխատանքներին։
Բացի քրդական քաղաքներից, նման իրավիճակ է նաև Թուրքիայի խոշոր քաղաքների համար։ Հատկապես Ստամբուլում բնակվող քրդերը հստակ նշում են, որ իրենց քաղաքական նախապատվությունը DEM կուսակցությունն է։ Մենք դա շատ պարզ նկատեցինք Ստամբուլի Նոռուզի (Նոր տարի, որը նշում են քրդերը, աֆղան և իրանական ժողովուրդները-խմբ․) ժամանակ։ Այնպիսի ժամանակաշրջանում, որտեղ քաղաքական ճնշումներն ինտենսիվորեն շարունակվում էին, հարյուր հազարավոր մարդիկ DEM կուսակցության ղեկավարությամբ մասնակցեցին Ստամբուլում Նոռուզի տոնակատարություններին։ Անկասկած, ստեղծված պատկերը պատասխանում է նաև այս հարցին, թե «Ո՞ր կուսակցությունն են ընտրելու Ստամբուլի քուրդ ընտրողները»։
2019 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քրդերը քվեարկել են Էքրեմ Իմամօղլուի (Ստամբուլի ներկայիս քաղաքապետ - խմբ․) օգտին՝ կնքված դաշինքների շրջանակներում։ Սակայն ընտրվելուց հետո Էքրեմ Իմամօղլուի գործելակերպն ու հռետորաբանությունը, ինչպես նաև ԺՀԿ-ի (Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» քեմալական կուսակցության-CHP-խմբ․)՝ քուրդ ժողովրդին ուղղված քաղաքականության նկատմամբ դիրքորոշումը հանգեցրին քուրդ ժողովրդի բացասական արձագանքին։ Իհարկե, այս իրավիճակը կոնկրետ արտացոլվեց մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում (2019թ․)։ «Երրորդ ուղու» վրա հիմնված քրդական քաղաքական շարժումը ցույց է տվել, որ չի զբաղվելու «այլ քաղաքական ուժերին հաղթելու կամ պարտվելու» ռազմավարությամբ, և որ իրենք վճռական են ընտրությունների գնալու սեփական թեկնածուներով։ Այս առնչությամբ Ստամբուլում որպես համանախագահի թեկնածուներ որոշվեցին Մերալ Դանըշ Բեշթաշը և Մուրադ Չեփնին։ Եվ թվում է, թե Մերալ Դանըշ Բեշթաշը, Մուրադ Չեփնին ու DEM կուսակցությունը Ստամբուլում էապես կփոխեն ընտրական հավասարակշռությունը։ Բայց, իհարկե, չպետք է անտեսել այն փաստը, որ որոշ քուրդ ընտրողներ կքվեարկեն ԺՀԿ-ի կամ ԱԶԿ-ի (Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն AKP-խմբ․) օգտին:
- Հաշվի առնելով Թուրքիայում նախորդ տարի իշխանության վերարտադրությունը, ինչպե՞ս կարող է ընդդիմությունը հաղթել ընտրություններում։
- ԱԶԿ-ի կառավարությունը 22 տարի շարունակ իշխանության ղեկին է: Սա, անկասկած, քաղաքական մեծ հաջողություն է։ Այս գործընթացի ընթացքում ԱԶԿ-ի կառավարությունը շատ բան ստիպեց կորցնել ժողովրդավարությունից և ազատությունից՝ իր քաղաքական կյանքը երկարացնելու համար։ Նա, ըստ էության, ամեն անգամ կարողացել է հասնել իր ուզած արդյունքին և հաղթել ընտրություններում։ Սակայն դա միայն ԱԶԿ-ին վերագրելը կարող է ապակողմնորոշիչ լինել։ Եթե ԱԶԿ-ն իշխանության ղեկին է 22 տարի, ապա, անկասկած, ընդդիմությունը կարևոր դեր ունի դրանում։ Ես հեշտությամբ կարող եմ ասել, որ ընդդիմության վարած սխալ քաղաքական ըմբռնումն է, որ ստիպում է ԱԶԿ-ին հաղթել կամ պարտվել ընտրություններում։ Սա կվերաբերի նաև մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Մենք ասում ենք՝ «ԱԶԿ իշխանությունը փլուզման գործընթաց է ապրում»։ Սակայն, չնայած դրան, ԱԶԿ-ն ընտրություններում հաղթող դուրս եկավ։ Սա նշանակում է, որ ընդդիմությունը չի կարող իր դերը կատարել։ Իսկ գուցե ընդդիմությունն իր գործելակերպով արդեն ծառայում է իշխանությանը։ Խոսելով ընդդիմության մասին՝ ուզում եմ նշել, որ խոսքս այստեղ գլխավոր ընդդիմության մասին է։ Հատկապես CHP-ի...
Այսօր, գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք պտտվում են DEVA-ի («Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն»- խմբ․), Gelecek («Ապագա» կուսակցության - խմբ․), İYİ (Լավ) կուսակցության և CHP-ի շուրջ, ունեն մի ընկալում, որը ԱԶԿ-ի կառավարության ջրաղացին ջուր է լցնում: Մենք դա հստակ տեսնում ենք քրդական խնդրի լուծման շուրջ քննարկումներում։ Ամեն անգամ, երբ խոսքը վերաբերում է քրդական հարցին, հիմնական ընդդիմադիր կուսակցությունները չեն վարանում անցնել ԱԶԿ-ի և MHP-ի կողմը: Ուստի, եթե ընդդիմությունն իսկապես հավակնում է հաղթել ընտրություններում, ապա պետք է վարի անկեղծ քաղաքականություն։ Այն պետք է նախընտրի քաղաքականության ավելի անկեղծ, ավելի թափանցիկ և ավելի համարձակ ըմբռնումը։ Նրանք պետք է ավելի թափանցիկ և խիզախ լինեն հատկապես քուրդ ժողովրդի նկատմամբ իրենց վերաբերմունքում և քաղաքականությունում։
Ցանկացած կուսակցություն, որն ունի քրդական խնդրի լուծման հեռանկար, անպայման կհասնի հաջողության։ Քանզի մենք կարող ենք քրդական հարցը ցույց տալ որպես Թուրքիայի փակուղիների հիմնական աղբյուր։ Քրդական հարցում փակուղային վիճակը և՛ հետ է մղում երկիրը, և՛ զարգացնում է անքաղաքականությունը։ Ցավոք սրտի, թուրքական քաղաքականությունն այս հարցում անհեռատես դիրքերում է։ Այսպիսով, խնդիրները շարունակում են աճել։ Ցանկացած քաղաքական ըմբռնում, որը կարող է այդ խնդիրը լուծելու կամք դրսևորել, կշահի և կաճի։
Ինչպես հիշում եք, ԱԶԿ-ն ու Էրդողանն այս մոտեցմամբ ամրապնդեցին իրենց իշխանությունը, սակայն, ցավոք, լուծում գտնելու կամք չունեին։ Նա նույնիսկ Թուրքիային ավելի խորը փակուղի է ներքաշել իր պատերազմական քաղաքականությամբ։ Ի վերջո, նա խորացրեց իր փակուղային քաղաքականությունը՝ դաշինք կնքելով MHP-ի նման ռասիստական-շովինիստական կուսակցության հետ: Եթե CHP-ն կամ որևէ այլ կուսակցություն կարողանա անկեղծորեն լուծումների վրա հիմնված քաղաքականություն վարել, իհարկե, կարող է հաջողության հասնել:
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հարցազրույցում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումն ունի սկզբունքային կարևորություն հետևյալ նպատակների համար.
1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը Արցախյան հարցի, Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտարի ճգնաժամի նկատմամբ։
2. Ներկայացնել մեր լսարանին Թուրքիայում հակահայկական տրամադրությունների դինամիկան։
3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։
4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |