Տնտեսական16:25, 02 Ապրիլ 2024
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի

Թուրքիայի արտահանողների միության (TİM) պատվիրակությունը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպել է ադրբեջանցի գործարարների հետ:
Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն ևս մասնակցել է գործարարների հանդիպման նպատակով անցկացված միջոցառմանը:
Նա նշելով, որ Թուրքիան առուվաճառքի կարողունակության որակական տեսանկյունից դարձել է աշխարհի 11 մեծ տնտեսություն ունեցող երկրներից մեկը, հայտարարել է տարբեր շուկաներ ավելի համապարփակ ձևով մուտք գործելու իրենց մտադրության մասին:
Նա նաև աշխարհագրական դիրքի տեսանկյունից Ադրբեջանն համարել է առևտրի գործընթացներում մեծ կարողության տեր երկիր:
Հայտարարելով, որ Թուրքիայի դիվանագիտական առաքելությունները ևս փորձում են թուրք առևտրականների համար նոր շուկաների մուտքի համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, ասել է.
«Մենք ջանքեր ենք գործադրում Ադրբեջան եկած մեր առևտրականներին, արտահանողներին և արդյունաբերողներին ճշգրիտ տեղեկություններ տալու համար: Արտահանման տեսանկյունից Ադրբեջանում 2-րդն ենք Ռուսաստանից հետո: Այս երկրորդականությունից առաջնայնություն դուրս գալը դժվար չէ, սակայն պետք չէ նաև ընկնել երրորդականություն»:
Խոսել է նաև TİM փոխնախագահ Ահմեդ Ֆիքրեթ Քիլեջին, ով ասել է, որ մտադիր են բոլոր ոլորտներում Ադրբեջանի հետ երկկողմ համագործակցությունն էլ ավելի խորացնել:
«Մեր նպատակը «հաղթել-հաղթել» սկբունքի շրջանակներում երկու երկրի միջև առկա առևտրային ցանցն էլ ավելի խորացնելն է: Բարեկամի հետ առևտուր անելն ամրապնդում է բարեկամությունը: Եթե նույնիսկ փոխադարձ առևտրային ցուցանիշները լավն են, մենք հավատում ենք, որ ավելի մեծ կարողունակություն կա և դրանից էլ ավելի շատը կարող ենք հաջողել»:
Բացի այդ, Քիլեջին հիշեցրել է, որ երկու երկրի ղեկավարները՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը, իրենց երկրների համար 15 մլրդ դոլարի երկկողմ առևտրաշրջանառությունը սահմանել են որպես նպատակ:
«Մենք հավատում ենք, որ կարճ ժամանակ անց հասնելու ենք այդ նպատակին»:
Նշենք, որ միջոցառանը Թուրքիայից մասնակցել է 40, իսկ Ադրբեջանից 200 գործարար:
Միջոցառման շրջանակներում մասնակիցների միջև տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև ծանոթություններ որոշ թուրքական ընկերությունների արտադրանքների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրով արևային, քամու և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիան Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա երթուղիով կհասնի Եվրոպա։

Թուրքիան դարձել է Ուզբեկստանի 4-րդ առևտրային գործընկերը։

Օմեր Բոլաթն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի համար սահմանած 10% մաքսատուրքին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |