Տնտեսական14:36, 02 Ապրիլ 2024
Թուրքիայի քաղաքացիները կկարողանան 7-օրյա վիզա ձեռք բերել դեպի հունական կղզիներ
Թուրքիայի քաղաքացիներն այսուհետ 7-օրյա վիզա ձեռք բերելով` կարող են մեկնել հունական կղզիներ: Դրա համար նրանցից կպահանջվի վճարել 60 եվրո:
Գերմանական «DW»-ի թուրքերեն բաժնի հաղորդմամբ՝ հունական կողմից անցակետրում կիրականացվի անձնագրային հսկողություն և մատնահետքերի գրանցում։
Նշվում է նաև, որ չնայած այն բանին, որ Հունաստանը ներառված է Եվրամիության (ԵՄ) ներսում ազատ գոտու՝ Շենգենյան գոտու մեջ, թուրքերը կարիք չունեն ձեռք բերելու այն, սակայն այս պարագայում նրանք իրավասու չեն լինի Հունաստանից մեկնել մեկ այլ Շենգենյան երկիր:
Հիշեցնենք, որ 2023-ի դեկտեմբերին էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպան ընթացքում հայտնել, որ հունական կղզիներում թուրք զբոսաշրջիկների համար կկիրառվի մեկ շաբաթյա վիզայի դիմում։
Նշենք նաև, որ Հունաստանի կողմից այս հարցի շուրջ իրականացվող աշխատաքները հավանության էին արժանացել նաև ԵՄ հանձնաժողովի կողմից։
Վիզայի այս տեսակը կարող են ձեռք բերել սահմանային անցակետերի մոտ:
Այսպիսով նմանատիպ վիզա ձեռք բերելով՝ թուրք զբոսաշրջիկները կարող են այցելել հունական Քիոս, Լեսբոս,Հռոդոս, Սամոս, Կոս, Կաստելորիզո,Պատմոս, Լերոս,Կալիմնոս և Սիմի կղզիներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը կոշտ դրամավարկային քաղաքականություն է իրականացնում՝ նման սցենարը կանխելու համար։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |