Տնտեսական11:55, 02 Ապրիլ 2024
Թուրք հոդվածագիրը Թուրքիայի համար առաջիկա 2 տարում վատ տնտեսական վիճակ է կանխատեսում
Թուրքական «Gazeteduvar» թերթի հոդվածագիր Սուլեյման Քարանը հրապարակած հոդվածում անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո առաջիկայում տեղի ունենալիք ոչ քաղաքական պրոցեսներին:
Իր «Անցած լինի, ինլֆյացիան (գնաճը) թռնելու է» հոդվածում հեղինակը նշելով, որ մարտի 31-յան ՏԻՄ ընտրություններն անակնկալի բերեցին բոլորին, իսկ իշխանությունները մեծապես տուժեցին, Թուրքիայի համար առաջիկա 2 տարում կանխատեսել է վատ տնտեսական վիճակ:
Ըստ այդմ՝ շուտով առանց այդ էլ արժեզրկման մեջ գտնվող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, որը մինչ 2023-ի մայիսյան համապետական ընտրությունները 1 դոլարի դիմաց հասնում էր մինչև 25-ի, այժմ մինչև տարեվերջ կարող է հասնել 40-ի:
Իսկ ինֆլյացիան, չնայած ընթացիկ տարվա մայիսին նվազելով, տարեվերջին կարող է հասնել շուրջ 70 տոկոսի:
«ԱԶԿ-ի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտգամբային ելույթի (Թուրքիայում հայտնի է որպես «Balkon Konuşması», որը տեղի է ունենում Անկարայում գտնվող ԱԶԿ-ի գլխամասի պաշտգամբից) վերջում հնչեցրած խոսքերն ավետաբերն են այն բանի, որ տարեվերջին լուրջ խնայողական քաղաքականության ենք բախվելու և մի քանի օրվա ընթացքում սկսելու ենք ցավազրկող դեղեր խմել:
Այստեղ հիշեցնեմ նաև, որ թե՛ միջնաժամկետ ծրագիրը (OVP), թե՛ Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) սպասումներից ոչ մեկը չի կարողանալու արդարացվել»,-նշել է Քարանը:
Բացի այդ, հոդվածի հեղինակը գուժել է Թուրքիայում գործազրկության հետագա բարձրացման մասին, նաև հայտնել, որ առաջիկայում սպասարկման ոլորտում արդյունաբերության ոլորտից ավելի շատ աշխատատեղեր կարող են լինել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը կոշտ դրամավարկային քաղաքականություն է իրականացնում՝ նման սցենարը կանխելու համար։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |