Քաղաքական09:01, 03 Ապրիլ 2024
Թուրքիայի իշխանությունները ճնշում են ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիրներին

Մարտի 31-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում (ՏԻՄ) ձայների 55 տոկոսով Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Վանի քաղաքապետ ընտրված ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) թեկնածու Աբդուլլայ Զեյդանին թույլ չի տրվել ստանձնել իր պաշտոնը:
Թուրքական մամուլում նշվում է, որ նրանից ետ է վերցվել ընտրվելու իրավունքը «Արգելված իրավունքների ետ առնման» հիմունքներով, իսկ քաղաքապետի պաշտոնի մանդատը հանձնվել է ձայների 27 տոկոսը հավաքած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածու Աբդուլահաթ Արվասը:
DEM կուսակցության անդամ և ընտրությունների արդյունքներով քաղաքապետի պաշտոնն այդպես էլ չզբաղեցրած անձը կոչ է արել ժողովրդին արտահայտել իրենց բողոքը որոշման դեմ:
Սակայն ապրիլի 2-ին Վանի նահանգային ղեկավարության շենքի առաջ կազմակերպված ցույցը ոստիկանների կողմից ենթարկվել է պղպեղային գազի կիրառմամբ միջամտության: Մասնակիցների թվում են եղել նաև Զեյդանը և նրա մի շարք կուսակիցներ:
Զեյդանը հայտարարել է նաև որոշումը բողոքարկելու մասին, իսկ տեղի ունեցածը որակել իշխանականների միջամտությամբ մեկնարկված քաղաքական հեղաշրջման գործընթացի շարունակություն:
«Մեր փաստաբանները բողոքարկել են որոշումը: Մենք բարձրագույն ընտրական հանձաժողովին կոչ ենք անում վերջ տալ այս անօրենությանն ու ճանաչել մեր ժողովրդի կամքը»,-հավելել է նա:
Նշենք նաև, որ DEM կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրհանը և Թյուլայ Հաթիմօղուլլարը Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի շենքի դիմաց մամուլի ասուլիս են անցկացրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |