Գիտակրթական13:22, 05 Ապրիլ 2024
Անտարկտիդայում ստեղծվում են գիտահետազոտական ճամբարի թուրքական նոր կայաններ

Անտարկտիդայում կա մոտ 100 գիտահետազոտական բազա՝ հիմնված աշխարհի 30 երկրների կողմից։ Թուրքիան ևս ունի ներգրավվածություն։ Անտարկտիդայում ստեղծվում են գիտահետազոտական ճամբարի թուրքական նոր կայաններ։
Նախագիծը կոչված է նպաստելու Սպիտակ մայրցամաքի աշխարհի տարբեր երկրների գիտնականների աշխատանքին, ինչպես նաև ժամանակակից համակարգերի միջոցով էներգիայի կայուն զարգացմանը:
Անտարկտիկայի 8-րդ ազգային գիտարշավի համակարգող, թուրք պրոֆեսոր դոկտոր Բուրջու Օզսոյը թուրքական պետալան լրատվական «Anadolu» գրոծակալության հետ զրույցում խոսել է թուրքական ճամբարի աշխատանքներից։ Գիտական արշավախմբի հետազոտությունը կազմակերպվել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության հովանու ներքո։
Բուրջու Օզսոյը նշել է, որ Արկտիկան և Անտարկտիդան այն շրջաններն են, որտեղ առավել հստակ տեսանելի են կլիմայի փոփոխության հետևանքները։ Արկտիկայի տարածաշրջանում ծովի սառույցի ծավալը նվազել է մեկ երրորդով, իսկ նոր ծովային սառույցների ձևավորումը դանդաղել է:
«Ծովային սառույցի տվյալները, որոնք մենք ստանում ենք ամեն օր, սկսած 1970-ականներից, հեշտությամբ ցույց են տալիս, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել ծովի սառույցը ավելի քան կես դարի ընթացքում: Անտարկտիդան ցամաքային զանգված է և մեծությամբ հինգերորդ մայրցամաքն աշխարհում։ Այստեղ մենք տեսնում ենք, որ սառցադաշտերը, հատկապես ցամաքային տարածքներում, աստիճանաբար սկսել են հալչել»։
Բացի գիտական նպատակներից Օզսոյն ընդգծել է Թուրքիայի կողմից տեղակայված չափիչ կայանների կարևորությունը ապագա տեխնոլոգիաների զարգացման համար: Ըստ նրա՝ այս ուղղությամբ աշխատանքն Անտարկտիդան ուսումնասիրող թուրք գիտնականների առաջնահերթություններից է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |