Քաղաքական10:14, 05 Ապրիլ 2024
Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Բաքվում
Թուրքիայի նախկին արգործնախարար, Հյուսիսատլանդյան դաշինքի (ՆԱՏՕ) խորհրդարանական վեհաժողովի թուրքական պատվիրակության նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Անթալիայի պատգամավոր Մևլյութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանում մի շարք հանդիպումներ է անցկացրել:
Նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբե Գաֆարովայի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև անցկացրել մի շարք ոչ քաղաքական քննարկումներ:
Ադրբեջանի խորհրդարանում ունեցած հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ծրագրերին, երկու երկրների խորրդարանների միջև առկա համագործակցությանը, միջազգային խորհրդարանական կառույցների հետ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդրի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի նկատմամաբ ունեցած վերաբերմունքին:
Չավուշօղլուն հայտնել է նաև Թուրքիայի մշտական աջակցությունն Ադրբեջանին և նշել դրա շարունակական լինելու մասին:
Չավուշօղլուն և թուրքական պատվիրակության այլ անդամներ Ադրբեջանի խորհրդարանում առանձին հանդիպումներ են ունեցել նաև ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի և ԵԽԽՎ-ի պատվիրակությունների հետ:
Բայրամովի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին:
Հանդիպմանը Բայրամովը շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին երկու երրի միջև առկա ամուր հարաբերություններում նրա ունեցած ներդրման համար:
Չավուշօղլուն մտքեր է փոխանակել նաև Բաքվում գտնվող թուրքական տուրիստական ընկերությունների ղեկավար անձնակազմի և ապրիլի 5-ին Ադրբեջանում մեկնարկելիք «Եվրոպական օլիմպիական խաղերի» ընտրական փուլում Թուրքիան ներկայացնող ըմբիշների պատվիրակության հետ:
Նշվում է, որ Չավուշօղլուին Ադրբեջանում ունեցած հանդիպումներում ուղեկցել են ԱԶԿ-ի Էդիրնեի պատգամավոր Ֆաթմա Աքսալը, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Էսքիշեհիրի պատգամավոր Ութքու Չաքըրյօզերը և Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղջըն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |