Քաղաքական09:51, 09 Ապրիլ 2024
Թուրքիայի նախագահը Ինդոնեզայի նորընտիր ղեկավարի հետ խոսել է հարաբերությունների խորացման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ինդոնեզիայի Հանրապետության նորընտիր նախագահ Պրաբովո Սուբիանտո Ջոջոհադիկուսումոյի հետ:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն, օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու համաշխարհային զարգացումները:
Էրդողանը, շնորհավորելով Պրաբովոյին նախագահ ընտրվելու առթիվ, ակնկալել է Թուրքիա-Ինդոնեզիա հարաբերությունների էլ ավելի խորացում, որն առնչվելու է թե՛ ռազմարդյունաբերության, թե՛ ռազմական, թե՛ առևտրի, թե՛ ֆինանսական, և թե՛ այլ ոլորտների հետ:
Բացի այդ, հանդիպման ընթացքում ընդգծել է Պաղեստինի հարցում, ինչպես նաև իսլամական աշխարհի համար հետարքրություն ներկայացնող բոլոր հարցերում Ինդոնեզիայի ունեցած դերի մասին:
Թուրքիայի նախագահը անհրաժեշտ է համարել նաև հնարավորինս կարճ ժամանակահատվածում անցկացնել «Թուրքիա-Ինդոնեզա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի» 1-ին նիստը:
Էրդողանը զրուցակցին շնորհավորել է նաև Ռամադանի առթիվ:
Ռամադանը (նաև ռամազան) իսլամական օրացույցի 9-րդ ամիսն է, որը համարվում է մուսուլմանական աշխարհի պահքի ամիսը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |