Տնտեսական18:00, 10 Ապրիլ 2024
Համաշխարհային բանկը Թուրքիային կտրամադրի 18 մլրդ դոլարի ֆինանսավորում
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ ուժի մեջ է մտել Համաշխարհային բանկի (ՀԲ) և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցությունը։ Նշվում է, որ ստեղծվել է ֆինանսական համագործակցության ծրագիր առաջիկա 5 տարվա համար։
Ըստ Շիմշեքի՝ Համաշխարհային բանկն առաջիկա 3 տարում Թուրքիային կտրամադրի 18 մլրդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում։
Նախարարը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ 3 տարբեր ծրագրերի համար Թուրքիային հատկացվել էր 1.5 մլրդ դոլարի ֆինանսավորում։ Դա կապահովի Թուրքիայի էներգիամատակարարման անվտանգությունը։
Շիմշեքը հիշեցրել է, որ Համաշխարհային բանկը միջնաժամկետ ծրագրի հայտարարությունից հետո որոշում է կայացրել Թուրքիա փոխանցած ռեսուրսների քանակը հասցնել 35 մլրդ դոլարի՝ ընթացիկ 17 մլրդ դոլարանոց ծրագրին ավելացնելով ևս 18 մլրդ դոլար։
Ծրագրի շրջանակներում ՀԲ-ն կաջակցի մի շարք ոլորտների, ինչպիսիք են կլիմայի փոփոխության դեմ պայքարը, ենթակառուցվածքները, լոգիստիկան, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը և առողջապահությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը կոշտ դրամավարկային քաղաքականություն է իրականացնում՝ նման սցենարը կանխելու համար։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |