Քաղաքական11:09, 10 Ապրիլ 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Էգեյան և Հոնիական ծովերում հունական կողմի մտադրություններին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հունական կողմի այն հայտարարությանը, ըստ որի՝ Հունաստանը Էգեյան և Հոնիական ծովերում երկու նոր ծովային այգի է ստեղծելու:
Նախարարության հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ դրանց հռչակման մասին հունական կողմը բարձրաձայնելու է ապրիլի 16-ից 17-ն Աթենքում կայանալիք «Մեր օվկիանոսների համաժողովում»:
«Հայտնի է, որ Հունաստանը վաղուց է ջանքեր գործադրում Էգեյան ծովի խնդիրների համատեքստում յուրաքանչյուր հարթակից օգուտ քաղելու համար: Չնայած վերջին ժամանակահատվածում մեր հարաբերություններում նկատված մեղմացմանը, Հունաստանն այս անգամ շահագործում է շրջակա միջավայրի հետ կապված հարցեր:
Հունաստանին խորհուրդ ենք տալիս իր օրակարգի շրջանակներում չօգտագործել Էգեյան ծովում գտնվող այն որոշ կղզիների, կղզյակների և ժայռերի կարգավիճակի հետ կապված հարցերը, որոնց ինքնիշխանությունն ու խնդիրները միջազգային համաձայնագրերով չեն հանձնվել Հունաստանին:
Մենք ևս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրում այ բանի վրա, որ չենք ընդունելու այն հնարավոր փաստական իրողությունները, որոնք Հունաստանը ստեղծում է վիճարկելի ստատուս ունեցող աշխարհագրական կազմավորումների վրա»,-ասվել է հայտարարության մեջ:
Բացի այդ նշվել է, որ ծովային այգիներն իրավական տեսանկյունից ոչ մի արդյունք չեն տալու Էգեյան ծովում երկու երկրների միջև առկա խնդիրների համատեքստում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |