Հասարակական17:20, 11 Ապրիլ 2024
Թուրքիայի իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններից հետո ևս շարունակում է պարտվել ընդդիմությանը
Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո այդ թեմայով հերթական սոցհարցումն է անցկացվել։
Այն անցկացրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ Հիլմի Դաշդեմիրին պատկանող «Optimar» հետազոտական ընկերությունը։
ՏԻՄ ընտրություններին չմասնակցած 152 մարդու շրջանում անցկացված սոցհարցման արդյունքում պարզ է դարձել, որ նրանց մեծամասնությունն ընտրելու դեպքում իրենց ձայնը տալու էին ընդդիմադիր կուսակցությանը։
Մասնակիցների 27․9 տոկոսը որպես նախընտրելի կուսակցություն տվել է գկխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անունը, իսկ 20․9-ը՝ ԱԶԿ-ի անունը։
Հարցվել է նաև թուրք հասարակության շրջանում Թուրքիայի ամենամեծ խնդիրը համարվող տնտեսական խնդրի մասին։
«Ըստ Ձեզ՝ ո՞վ կլուծի այս խնդիրը» հարցին ի պատասխան, մասնակիցների 24․3 տոկոսը նշել է «ԺՀԿ-ն», իսկ 20․2-ը՝ «ԱԶԿ-ն»։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում ձայների 37․77 տոկոսով հաղթանակ էր տարել ԺՀԿ-ն՝ գերազանցելով ԱԶԿ-ին ձայների 2․28 տոկոսով
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |