Հասարակական16:08, 15 Ապրիլ 2024
Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար:
«Թուրքիայի քաղաքացիները կարող են Տաջիկստանի Հանրապետության վիզա ստանալ արտասահմանում գտնվող դեսպանատներում և հյուպատոսարաններում»,- հայտնել են Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ վիզային ռեժիմ սահմանելու մասին որոշում էր ընդունել Թուրքիան:
Վիզային ռեժիմի մասին հրամանագիրը ստորագրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ըստ այդմ՝ Տաջիկստանի քաղաքացիները պետք է վիզա ստանան Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունից։
Նախկինում Տաջիկստանի քաղաքացիները կարող էին մուտք գործել Թուրքիա առանց վիզայի և այնտեղ մնալ մինչև 90 օր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |