Տնտեսական17:30, 15 Ապրիլ 2024
Թուրքիայի մասնաբաժինը համաշխարհային արտահանման մեջ ռեկորդային մակարդակի է հասել
Թուրքիայի առևտրի նախարարության տվյալների համաձայն՝ համաշխարհային արտահանման մեջ Թուրքիայի մասնաբաժինը 2022թ. 1.02 %-ից աճել է մինչև 1.08%-ի (2023թ.):
Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TurkStat) տվյալների՝ 2023թ. Թուրքիայի արտահանումը կազմել է 256 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2022թ. 254.2 մլրդ դոլարի դիմաց։
Նշենք, որ 2013թ. ապրանքների համաշխարհային արտահանման մեջ Թուրքիայի մասնաբաժինը կազմել է 0.85%՝ հետագա տարիներին աստիճանաբար աճելով և 2021թ. առաջին անգամ գերազանցելով 1%-ը։
Համաշխարհային արտահանումն անցյալ տարի կրճատվել է 5%-ով՝ հասնելով 23.8 տրլն դոլարի։ Սակայն ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ Թուրքիային հաջողվել է համաշխարհային առևտրի իր մասնաբաժինը հասցնել ռեկորդային բարձր մակարդակի՝
Հայտարարության մեջ նշվում է, որ համաշխարհային ապրանքաշրջանառությունը 2023թ. նվազել է 1.2%։
Թուրքիայի առևտրի նախարարության նախնական տվյալների համաձայն՝ արտահանումը 2024թ. առաջին երեք ամիսներին աճել է 3.6%-ով՝ հասնելով 63,7 մլրդ դոլարի։ Թուրքական կառավարությունը կանխատեսում է, որ արտահանման ծավալները 2024թ. կաճեն և կհասնեն մինչև 267 մլրդ դոլարի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը կոշտ դրամավարկային քաղաքականություն է իրականացնում՝ նման սցենարը կանխելու համար։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |