Քաղաքական09:30, 17 Ապրիլ 2024
Էրդողան. «Մարտին Թուրքիան արտահանման ծավալներով եղել է 3-րդն աշխարհում»
Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 16-ին գումարված կառավարության հերթական նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Էրդողանը, խոսելով մարտի 31-ին երկրում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների մասին, ընդգծել է, որ դրանք անցնցում են անցել, ապա նորից շնորհավորել ՏԻՄ ընտրություններին մասնակցած քաղաքական կուսկցություններին:
«Ցանկանում եմ հայտնել, որ մենք բարձր ենք գնահատում ընտրություններից հետո ընդդիմադիր կուսակցությունների մի մասի կողմից ցուցաբերված պատասխանատվությունն ու արժանապատվությունը: Վաղը կուսակցության (Նկատի է ունեցել ԱԶԿ-ն) հետ հանդիպման ըթնացքում մենք համապարփակ գնահատական կտանք ընտրության արդյունքներին՝ բոլոր ուղղություններով»,-ասել է նա:
Բացի այդ, Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ մարտի 31-ի ընտրությունները փաստել են բոլոր ընտրություններից առաջ շրջանառվող «վերջին ընտրություն» քարոզչության անհեթեթ լինելու իրողությունը:
Էրդողանն անդրադարձել է նաև 2017-ի ապրիլի 16-ին Թուրքիայի Հանրապետության սահմանադրության փոփոխության համար անցկացված հանրաքվեին:
«Ապրիլի 16-ի ժողովրդի քվեարկումը եղել է արդի ժամանակներում քաղաքական մեր պատմության ամենամեծ կամային դրսևորումներից մեկը, որն իր տեղն է գրավել ժողովրադավարության մեր պայքարում»,-հավելել է նա:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է 2023-ի մայիսին մենկարկած և ապրիլին ավարտված համապետական ընտրություններին ևս:
Այս համատեքստում ընդգծել է, որ նրանք շարունակում են կենտրոնացած լինել տնտեսական, անվտանգային, երկրաշարժային, իրավունքի և ազատականության, ահաբեկչության դեմ պայքարի ու այլ հրատապ խնդիրների վրա:
«Covid-19 համաճարակի հետ միասին մեկնարկած և հետագա զարգացումներով խորացած համաշխարհային տնտեսական ճգնաժամը, հատկապես ինֆլյացիայի (գնաճ) տեսանկյունից դեռևս շարունակվում է:
Արդյունաբերության, աշխատատեղերի, ներդրումների և ինֆլյացիայի վերահսկման համատեքստում թե՛ տնտեսությունները, և թե՛ գրեթե բոլորը լուրջ խնդիրներ են ունենում»,-ամփոփել է Էրդողանը:
Այս համատեքստում Թուրքիայում իշխող կուսակցության առաջնորդը մասնավորապես ուշադրություն է հրավիրել երկրում տեղի ունեցող տնտեսական զարգացումների վրա:
Նա հայտնել է, որ իրենց շատ հարող տարածքներում առկա լարվածութունն և բախումներն իրենց վատ ազդեցության դրևսորումներն են ունեցել նաև Թուրքիայում:
«Մի կողմից կառավարում ենք ամեն օր նորովի պայթող տարածաշրջանային ճգնաժամերը, մյուս կողմից ամուր կերպով հավատարիմ ենք մնում տնտեսության առումով ունեցած մեր ճանապարհային քարտեզին»,-ասել է Էրդողանը:
Ըստ նրա՝ 2023-ին գործարկված միջնաժամկետ (MVO) ծրագիրը դրական արդյունքներ է ունեցել, որոնց ամփոփման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:
«2023-ն ամփոփել ենք 4.5 տոկոսանոց աճով: Առուվաճառքի ուժի հավասարության տեսանկյունից մեր տնտեսությունը 11-րդն է աշխարհի ամենախոշոր տնտեսությունների թվում, իսկ 2024-ի առաջին քարորդի տվյալներն ի ցույց են դնում դրա (նկատի է ունեցել միջնաժամկետ ծրագիրը) ունեցած կարևոր ներդրումը՝ մեր արտահանման ծավալների մեծացման հարցում»:
Էրդողանը հայտնել է նաև, որ 2024-ի հունվար-մարտ ամիսներին արտահանման ծավալները 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.6 տոկոսով՝ հասնելով 63.7 մլրդ դոլարի, իսկ միայն մարտի արտահանման ծավալները կազմել են 22 մլրդ 578 մլն դոլար:
«Այս հաշվարկում մարտին հասել ենք 3-րդ տեղին՝ արտահանման ամենաբարձր ծավալներով»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը:
Նրա հայտարարություններից անմասն չեն մնացել նաև աշխատաշուկային վերաբերող հարցերը, որում թուրք ղեկավարը առաջընթաց է նկատել:
Հղում անելով ապրիլի 15-ին հրապարակված աշխատատեղերի վերաբերյալ տվյալներին՝ ասել է.
«Աշխատատեղի վրա սեզոնային ազդեցության վերացման պահին տարեկան կտրվածքով գրանցվել է 1 մլն 156 աշխատատեղի աճ, ինչով այն հասել է 32.4 մլն-ի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |