Քաղաքական09:08, 17 Ապրիլ 2024
Թուրքիայի առևտրի նախարարությունը պնդում է. «Արգելված ապրանքներ Իսրայել չեն արտահանվում»

Թուրքիայի առևտրի նախարարությունը թարմացրել է ապրիլի 9-ին Իսրայել արտահանվող ապրանքների սահմանափակման վերաբերյալ ընդունված որոշման մասին հայտարարությունը:
Նախարարության հայտարարության մեջ ընդգծվել է, որ հիշյալ օրվանից ի վեր 54 ապրանքատեսակի մեջ առկա 1019 ապրանք չի արտահանվել Իսրայել:
«2024-ի ապրիլի 9-ի, ժամը 09:00-ից ի վեր մեր անցակետերում արտահանման գործընթացի գրանցում չի իրականացվել»,-ասվել է հայտարարության մեջ:
Շեշտվել է նաև, որ դրանք չեն ուղարկվել նաև անցակետերին կից տեղակայված պահեստներից, ժամանակավոր պահեստավորման կետերից, ինչպես նաև առևտրային ազատ գոտիներով և կամ տրանզիտային առևտրային ճանապարհներով:
«Մինչ իրավիճակն այսպիսին է և արտահանման դադարեցման որոշման կայացումից՝ 2024-ի ապրիլի 9-ից առաջ անցակետում արտահանման համար գրանցված որևիցե արգելված ապրանք ճանապարհ չի ընկել, ջանք է գործադրվում դրանց ճանապարհ ընկնելու մասին պատկերացումներ ստեղծել, ինչը կարող է բացատրվել միայն միջազգային և արտաքին առևտրի, մաքսազերծման, լոգիստիկ կանոնադրության և կամ ընթացակարգերի չիմացությամբ, կամ էլ՝ վատ մտադրությամբ»,-նշվել է հայտարարությունում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |