Իրավական10:07, 18 Ապրիլ 2024
Նիդերլանդների խորհրդարանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառելու նախագիծ է ընդունել
Ապրիլի 17-ին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացման գործընթացն արգելելու մասին նախագիծ:
Որպես նման նախագծի ընդունման պատճառ նշվում է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի» (ՄԻԵԴ) կողմից այժմ Թուրքիայում անազատության մեջ գտնվող Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման որոշման չկատարումը:
Թուրքական մամուլում նշվում է, որ այս հարցում ԵՄ անդամ պետություններից Նիդերլանդներն առաջինն է, որը հանդես է եկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառելու մասին հստակ նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանի (ԵԽ) նախարարների կոմիտեն որոշել էր Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել 2013-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Գեզի այգում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալված Օսման Քավալային և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու համար։
Նշվել էր նաև, որ դրանց ի կատար չածման պարագայում Թուրքիան կարող է դուրս թողնվել ԵԽ-ից:
Թուրքիայի ԱԳՆ-ն էլ «դատական համակարգին միջամտություն» էր որակել այդ որոշումը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել, որ ԵՄ որոշումներն իրենց համար առ ոչնիչ են և վեր չեն Թուրքիայի դատական իշխանության որոշումներից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի իշխանությունները ԺՀԿ-ական Էսենյուրթի արդեն նախկին քաղաքապետին մեղադրում են իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «PKK»-ի անդամ լինելու մեջ։
Ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուն հաղթել էր ընտրություններում, այնուհետև ձերբակալվել։
Թուրքիայի նախագահի փաստաբանը սոցցանցում գրառում է արել Էրդողանի՝ Մերալ Աքշեների դեմ ներկայացված բողոքների վերաբերյալ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ըստ թուրքական մամուլի՝ Ռուբիոն հայտնի է Թուրքիայի նկատմամբ բավականին կոշտ դիրքորոշմամբ:
Էրդողանի խոսքով՝ Սիրիայում տիրող անկայունությունը և այնտեղ գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
Համաձայնագիրը կնքվել է Բաքվում ընթացող ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |