Տնտեսական17:22, 18 Ապրիլ 2024
Թուրքիան և Նիդերլանդները մտադիր են իրենց առևտրի ծավալը հասցնել 20 մլրդ դոլարի
Ապրիլի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Նիդերլանդներ և մի շարք հանդիպումներ կանցկացնի։ Մանավորապես նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի և արտգործնախարար Հանկե Բրուինս Սլոթի հետ։
Այցի շրջանակներում երկողմ հարաբերությունների հետ մեկտեղ մտքեր կփոխանակվեն Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Միջանկյալ նշենք, որ այս տարի լրանում է Թուրքիայի և Հոլանդիայի միջև կնքված բարեկամության պայմանագրի 100-ամյակը և աշխատանքային պայմանագրի 60-ամյակը։
Նշվում է, որ Նիդեռլանդները 2005-2024թթ ժամանակահատվածում համարվում է ամենամեծ օտարերկրյա ներդրում կատարողը Թուրքիայում՝ մոտավորապես 29 մլրդ դոլարով:
Ըստ աղբյուրի՝ երկու երկրների նպատակն է առևտրի ծավալը, որը այս պահին կազմում է մոտավորապես 12․5 մլրդ դոլար կարճաժամկետ հեռանկարում հասցնել 15 մլրդ դոլարի, իսկ միջնաժամկետում՝ 20 մլրդ դոլարի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |