Քաղաքական09:50, 18 Ապրիլ 2024
ԵՄ-ն կարևորություն է տալիս Կիպրոսի խնդրի շուրջ Թուրքիա-Հունաստան բանակցությունների վերսկսմանը

Հրապարակվել է Բրյուսելում կայացած Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի Թուրքիային վերաբերող մասը:
Տեղեկագրում նշվել է 2023-ի նոյեմբերին Թուրքիայի մասին ԵՄ զեկույցում տեղ գտած առաջարկների կարևորության մասին և պահանջվել դրանց իրականացման հարցում աշխատանքների առաջընթաց:
«ԵՄ-ն ռազմավարական շահ ունի Արևելյան Միջերկրականում կայունության և անվտանգության միջավայրի ներքո Թուրքիայի հետ համագործակցության վրա հիմնված ու երկկողմանի օգտավետություն ապահովող հարաբերության զարգացման հարցում:
Թուրքիայի կառուցողական մասակցութունը շահավետ կլինի զեկույցում նշված տարբեր համագործակցությունների ոլորտներում առաջընթաց գրանցելու հարցում»,-ասվել է տեղեկագրում:
Բացի այդ, անդրադարձ է կատարվել Հունաստանի և Թուրքիայի միջև առկա Կիպրոսի խնդրին:
Նշվել է, որ մեծ կարևորություն է տրվում Կիպրոսի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսմանն ու առաջընթացին:
«Կիպրոսը կարող է խթանել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը»,-նշվել է տեղեկագրում:
Ընդգծվել է նաև, որ ԵՄ-ն հավատարիմ է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հովանու ներքո այդ հարցի լուծման գործընթացին:
«ԵՄ-ն պատրաստ է գործադրել իր ձեռքի տակ եղած բոլոր համապատասխան միջոցները և ակտիվ դեր ունենալ ՄԱԿ ղեկավարության ներքո գտնվող գործընթացի բոլոր փուլերի աջակցման հարցում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |